Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սիմեոն Աֆոնսկի. Ի ՞նչ է սերը

Սիրո էությունը միշտ սիրով լեցուն լինելու մեջ է:

Բարության էությունը միշտ բարությամբ լցված լինելու մեջ է:

Լավ է, երբ սիրում ես բոլորին, բայց լավ ՃԱՆԱՉԻՐ միայն Աստծուն, քանզի «Հենց նրան էլ, ով սիրում է Աստծուն, տրվում է ճշմարիտ գիտելիքը» (Կորնթ. 8: 3):

Կյանքը չի սիրում հպարտներին ճիշտ այնպես, ինչպես հպարտներն են ատում կյանքը:

Աստված դեպի Իրեն է ձգում նրանց, ովքեր ոչ միայն ցանկանում են, այլ կարողանում են Նրան սիրել:

Միայն Սերն է սովորեցնում ներել. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկրնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6: 14):

Կատարյալ Սերը բարձրագույն և բացառիկ պարգև է. «Կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս եւ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:

Մեր հոգևոր կյանքը չի ստացվի, եթե Հավատը, Հույսը և Սերը մնում են լոկ գեղեցիկ խոսքեր:

Իսկական Սերն ու իսկական ընկերությունը նույն բաներն են:

Աստված բոլորիս սիրում է, բայց մենք չենք սիրում Նրան: Դա է ցավն ու մեր կյանքի ողբերգությունը, քանզի «Մարդիկ առավել սիրեցին խավարը, քան ցանկացան լույսը» (Հովհ. 3: 19):

Սերը փրկում է, կապվածությունը` կործանում. «Մարդու թշնամիները յուրայիններն են» (Մատթ. 10: 36).

Ինչ-որ մեկին սիրել դեռևս չի նշանակում իրապես բարի լինել:

Առանց Աստծո հանդեպ տածած սիրո` հնարավոր չէ լինել իրապես բարի:

Նա, ով իրոք սիրում է Աստծուն, իր անձի նկատմամբ չի ակնկալում կարեկցանք:

Երբ հոգին գնում է առ Աստված, բոլոր ուժերը մեկտեղվում են Սիրո մեջ, իսկ երբ մարդն ընկնում է հպարտության մեջ` բոլոր ուժերն ախտահարվում են` բաժանվելով ատելության, չարության և հուսահատության:

Սերն առ Աստված պետք է լինի ամուր, բայց ոչ երբեք զգացական:

Հոգևոր սերն Աստվածային սիրո ստվերն ու տեսիլքն է:

Հոգևոր ոլորտում խոր փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, երբ մարդն անցնում է տառապանքի միջով` ամրապնդվելով հավատով ու հույսով` նպատակ ունենալով առավելագույնս մոտենալ Աստծո Սիրուն, այն Սիրուն, Որն այս աշխարհից չէ:

Ավելի լավ է սիրել, քան մտածել Սիրո մասին:

Զգացմունքային սենտիմենտալությունը դեռևս իսկական սեր չէ, իսկ արտասվալից լացը ամենևին էլ հոգու արցունքները չեն:

Սերը կարող է լինել միայն Ճշմարիտ, իսկ Ճշմարտությունը միշտ Սեր է:

Աստվածային հոգևոր Սերը չի կարող սառչել: Սառչում և հատնում է միայն մարդկային սերը:

Աստվածային Սերը երբեք չի հատնում, այն հոսում է սրտից այնպես, ինչպես Անմահական Ջուրը: Եվ որքան շատ է հոսում, այնքան շատ է մեծանում սիրտը. «Նա, ով կխմի Իմ տված ջուրը, չի ծարավի հավիտյան»:

Աստվածային Սերը չի կարող հատնել, այն կարող է միայն ավելանալ Հավերժության մեջ:

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Աղբյուր՝ Հայկական կակաչ