Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Մատթեոս Զարիֆյան. Վերելք

Հասա՜, հասա՜, հոգիիս հետ,
Ոսկի դուռներն անհունին.
Մտածումներըս կը տժգունին,
Կ’ըլլան հույզե՛րս իսկ անհետ...

Այս ի՛նչ գիշեր է տարորեն․․․
Այս ի՛նչ երկինք ու աստղեր․․․
Կարծես մարմինս եմ ալ թաղեր
Ու կը փախչի՛մ ղաշտերեն․․․

Կը ծընրադրե՛մ քեզի, ո՜վ Սեր,
Դո՛ւն բերիր զիս մինչև հոս.
Առաջ անդո՜ւնդըն էր ու քաոս.
Հիմա աստղե՜ր ու աստղե՜ր․․․