Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Այրի կնոջ աղոթքը պաշտպանության, օգնության, ինչպես նաև՝ նեղիչների [սրտերի] լուսավորության ու մեղմացման համար

(կազմված սրբուհի առաքելապատիվ մեծն իշխանուհի Օլգայի ձեռամբ)

Ո՛վ ամենողորմ Տեր Աստված իմ Հիսուս Քրիստոս, հոգիս հարել է Քեզ, և Քո աջն ինձ
ընդունել է, խոնարհեցրո՛ւ ունկն Քո դեպ ինձ և լսի՛ր աղոթքն իմ: Ցույց տո՛ւր ինձ այն
ճանապարհը, որով ընթանալը հաճո կլինի Քեզ, քանզի ծարավ եմ փրկության աղբյուրի:
Իմ օգնականը եղի՛ր և մի՛ թողնիր ինձ, Աստվա՛ծ Փրկիչ իմ, զի հայրս ու մայրս
թողեցին ինձ, ամուսնուցս էլ զրկվեցի, իսկ նրանից ծնված միամորիկ որդիս էլ
անհնազանդ ու անհավատ է, ինչպես որ մարդիկ են անհավատ:
Դու, Տե՛ր, միայն ինձ հավատի ապավինությանը կանչեցիր: Իսկ ես, Տե՛ր, Քո
գթասրտությանն ապավինելով և հույսս Քո ծով ողորմությունների վրա դնելով՝ դիմում եմ
Քեզ՝ աղերսելով՝ Ուսուցանի՛ր ինձ Քո կամքը կատարել և փրկի՛ր ինձ այս կամակոր
սերնդից, անհավատ ամբոխից:
Թեպետև խոտորված են Քո շնորհից, բայց Դու, Տե՛ր, հանուն Քո մարդասիրության, մի՛
անտեսիր նրանց ու Քո ճանաչողությանը դարձրո՛ւ:
Ինչպես որ ինձ՝ վաղուց օտարացածիս, Քո ժառանգությանը հավելեցիր, այդպես էլ,
Տե՛ր, անհավատության ախտով բռնված այս մարդկանց ապաքինի՛ր ճշմարիտ
հավատքով և առ Քեզ դարձնելով, որպեսզի արդեն Քեզանով լուսավորյալների հետ
փառավորեն Քո ամենասուրբ անունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, սերնդե-սերունդ և
հավիտյանս հավիտենից:

Իշխանուհի Օլգա (+ 969) - Կիևյան իշխան Իգորի կինը, 988թ. Ռուսաստանում քրիստոնեությունը
պետական կրոն հռչակած սուրբ առաքելապատիվ իշխան Վլադիմիրի Ա-ի (+ 1015) տատը, նրան դարձի
բերողն ու հոգևոր դաստիարակը: