Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Պետրոս Բեդիրյան․ Կենսագրություն

Պետրոս Սարգսի Բեդիրյան (ապրիլի 7, 1931, Հալեպ, Սիրիա), հայ լեզվաբան, հայերենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Արդի ժամանակների ամենահեղինակավոր և բեղմնավոր հայրենագետներից մեկը։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2008)։

Կենսագրություն

Պետրոս Սարգսի Բեդիրյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1943 - 1946 թվականներին սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղ և 1955 - 1995 թվականներին դասախոսել է։ Պետրոս Բեդիրյանը հայոց լեզու և գրաբար է ավանդել նաև Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Պետրոս Բեդիրյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը շատ լայն է։ Նրա աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դարձվածաբանությանը, բառագիտության և ստուգաբանության հարցերին։ Բեդիրյանի գիտական գործունեության բարձրակետն է համարվում նրա «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», որն իրենից ներկայացնում է հեղինակի 53 տարիների (1958-2011) աշխատանքի արդյունքը։ Այն ներկայացնում է հայերեն 25.310 դարձվածքներ՝ գրական, խոսակցական, բարբառային։ Նյութը քաղված է անցյալի և ներկայիս 734 հեղինակների ստեղծագործություններից (Սայաթ Նովայից մինչև մեր օրերը), հայրենի և Սփյուռքի ԶԼՄ 130 օրգաններից (ներառյալ հայրենի ռադիո և հեռուստակայաններ)։

Գիտական աշխատություններ

Լեզվաբանական աշխատություններ

«Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն», 1973։
«Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները», 1990։

Բառարաններ

«Դարձվածաբանական բացատրական բառարան», 1971։
«Ռուս-հայերեն, հայ-ռուսերեն բառարան», 1987 (համահեղինակ)։
«Հայերեն շրջասությունների բառարան», 2002։
«Հայերենի թևավոր խոսքերի բառարան», 2002։
«Հայ-ռուսերեն գործնական բառարան», 2010։
«Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան», 2011։

Ուսումնական ձեռնարկներ

«Եկէք ճիշդ խօսինք ու գրենք», 1993։
«Լեզու նախնյաց», (Գրաբարի դասագիրք), 1999։
«Բառերի խորհրդավոր աշխարհում», 2003։
«Հայ լեզուն և մեր խոսքը։ Արևելահայ խոսքի ուղեցույց։ Գործնական», 1999։
«Հայոց լեզվից 50 նորացված հարցարաններ», Երևան, 2002, 126 էջ (համահեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան), 2006, (3-րդ հրատ.

Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության։