Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Կիրիկ ճգնավորի աղոթքը

 

Հենց որ քո մեջ մտքի, խոսքի և խորհուրդի մեղք նկատես (խղճմտանքի վկայությամբ
կամ Աստծո օրենքի լույսի ներքո), կամ էլ ինչ-որ մեղսալից կիրք ու սովորություն, որ
պատերազմում է քո դեմ ամենայն ժամ ու ամենայն տեղ, անհապաղ ապաշավի՛ր 

Աստծո առաջ (թեկուզ մտովի):

Տե՛ր, ների՛ր և օգնի՛ր:

(Այսինքն՝ ների՛ր, որ ես վիրավորել եմ Քեզ, և օգնի՛ր, որ այլևս չվիրավորեմ Քո
մեծափառությունը):

Սույն երեք բառերը՝ Տե՛ր, ների՛ր և օգնի՛ր, հարկ է արտասանել դանդաղ և մի քանի
անգամ, կամ էլ, ավելի ճիշտ, մինչև հոգոց  հանելը. այս հեծեծանքը մեզ այդ մեղքը
ներող Սուրբ Հոգու շնորհի պարուրման նշանակն է:

Երբ իրիկնանում է օրը, և գիշերը մոտենում, քնելուց առաջ հարկ է խորհել, թե՝ ինչպես
է օրն անցել:

Հիշի՛ր՝ որտե՞ղ ես եղել, ի՞նչ տեսել, ի՞նչ ասել և թե ի՞նչ հոռի բաներ արել ընդդեմ
Աստծո, մերձավորի ու սեփական խղճմտանքի: Եթե որևէ մեղսալից բան նկատես,
այդժամ ապաշխարի՛ր Աստծո առաջ ողջ օրվա համար, իսկ թե չնկատես և ոչինչ չհիշես,
ապա դա չի նշանակում, որ ոչինչ չի պատահել, այլ մտացրությամբ պայմանավորված
մոռացության արդյունքն է:

Այդ ժամանակ պետք է ապաշխարել Աստծո առաջ նաև Նրան մոռանալու համար և
ասել.

Տե՛ր, մոռացա ես Քեզ, վա՜յ ինձ: Չմոռանա՛ս ինձ, Տե՛ր, Քեզ մոռացողիս:

Ընդ որում, այս բառերը հարկ է արտասանել (թեկուզ մտքում) մի քանի անգամ
երկարուձիգ ձայնաստիճանով՝ տոնով, քանզի հենց այսպիսի ձայնաստիճանի, այլ ոչ թե
արագախոսության դեպքում է սիրտը բեկվում ու խոնարհվում: Հենց այդ ժամանակ էլ
հոգոց է առաջանում՝ իբրև մեր մեջ հանգչող Սուրբ Հոգու շնորհի նշանակ, առանց Ում
մարդը ինքնին ոչինչ է…

Աստծո առաջ ապաշխարելու երեկոյան այս փորձը կհասցնի մինչև միջօրե, ապա
նույնիսկ չնչին մեղանչումներդ կնկատես հանցագործության վայրում:

Ապաշավել- Ապաշխարել, զղջալ, հետ կանգնել վատ՝ չար գործերից, փոշմանել, ցավել:
Հոգոց - Խոր շնչառություն և արտաշնչում՝ որպես վշտի, տառապանքի արտահայտություն, հառաչանք, հեծեծանք: