Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Ռուբեն Գևորգյանց․ Կենսագրություն

Ռուբեն Ստեփանի Գևորգյանց (Կևորկով) (նոյեմբերի 30, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2017, Երևան, Հայաստան), հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀՀ ժողովրդական արտիստ (2006)։

Ստեփան Կևորկովի որդին է, Գեորգի Կևորկովի եղբայրը, ռեժիսոր Վահե Գևորգյանցի հայրը։

Կենսագրություն

1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։
1995-1998 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998 թվականից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ:

Կինոնկարներ

«Ներսիսյանցիները» (1968)
«Մի լուսանկարի հետքերով» (1970)
«Ներշնչանք» (1972)
«Վերադարձի ճամփան» (1977)
«Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979)
«Աշխարհումս» (1979-1989)
«Բարի հետք» (1980, Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակ՝ 1981)
«Հայկական աչքեր» (1980)
«Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983, Գեորգի Կևորկովի հետ)
«Սպասում» (1984)
«Քանի դեռ ապրում ենք» (1986, Գեորգի Կևորկովի հետ)
«Կղզիներ» (1987)
«Սպիտակ ոսկոր» (1988)
«Ռեքվիեմ» (1989)
«Քույրիկը Լոս Անջելեսից» (1994)
«Գողը» (1995)
«Փարաջանով. վերջին կոլաժ» (1995)
«Մեր Կոմանդոսը» (2000)
«Հիշողություն» (2000)
«Քարեր ժողովելու ժամանակը» (2002)
«Հրաշագործի աշունը» (2008)
«Բիթլիսցի Վիլյամ Սարոյանը» (2008)
Մրցանակներ
ՀՀ ժողովրդական արտիստ (2006)
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982)
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության։