Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չորուտ, Արզական)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Չորուտ, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Եղել է նաև իշխանների և տեղի բնակիչների աղոթատեղի, Արտավազդ 2-ի ամառանոց։ Ընդգրկված է Արզականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անվան ծագում

Հնավայրը ուսումնասիրություններում հիշատակվում է Չորուտի վանք անունով։ Վանքի այս անվան վերաբերյալ սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն պահպանվել, որը ենթադրել է տալիս նրա ուշ ծագման մասին: Վանքի վիմագրերը ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Գագիկ Սարգսյանը։

Պատմություն

Արզականի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը կառուցվել է 1207 թվականին։ Չորուտի վանք-մենաստանը գտնվում է Արզական գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, ճանապարհի աջ կողմում, անտառախիտ սարալանջի վրա։

1969-1970 թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից այստեղ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին խոշոր համալիրի ավերակներ, որոնց ճարտարապետական հորինվածքը, զարդաքանդակների հարստությունը և հարդարման տեխնիկան վկայում են, որ այստեղ միջնադարում՝ XII-XVII դդ., գոյություն են ունեցել նշանավոր կրոնամշակութային օջախ և ճարտարապետական ուշագրավ համալիր։ Պահպանվել է եկեղեցու խաչաձև հիմքը։ Երկրաշարժից եկեղեցական համալիրը ամբողջությամբ քանդվել է։ Պահպանվել է միայն ճակատային հատվածի պատը և փոքրիկ աղոթատեղին։ Համալիրի ավերակ շինություններից 200 մետր հարավ գտնվում է վանքի միջնադարյան գերեզմանոցը։ Չորուտի հնավայրի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև տասնյակ արձանագրված շինաքարեր։

Հուշարձանը համեմատաբար քիչ ուսումնասիրված վանքերից է։

Պատկերասրահ

Գրականություն

Գ. Սարգսյան, Արձանագրություն Թեղենյաց վանքից, Լրաբեր հաս. գիտ., 1997, N 8։

Աղբյուր՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ