Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո Տէր Աստծոյ ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Գետի բերած խնձորի գինը

Մի ջահել տղա գնում է գետափ՝ լվացվելու, տեսնում է ՝ հրես գետը մի խնձոր է քշած բերում: Ձեռքը մեկնում է, խնձորը բռնում, ուտում: Ուտում պրծնում է, հետո մտածում. “Բա էս խնձորի գինը ես տվել եմ, որ կերա”: Գետն ի վեր գնում է, որ այգին գտնի, տիրոջը խնձորի գինը տա, ետ դառնա:

Շատ է գնում թե քիչ, հասնում է մի այգու, հենց գետի ափին: Մոտենում է այգու պահապանին, ասում է. - էս բաղից գետը մի խնձոր էր քշել բերել, բռնել եմ, կերել, գինն ինչ է, ասա տամ:

Այգու պահապանը թե, - Դա իմ բանը չէ, գնա բաղի տիրոջը հարցրու:

Էս տղան ման է գալիս՝ այգու տիրոջը գտնում է, ասում, - Բաղիցդ մի խնձոր է գետը բերել, ջրիցը հանել եմ, կերել, գինն ասա տամ:

Այգետերն էլ թե .- Ես էլ չեմ կարող ասել, էդ բաղը թագավորինն է, գնա նրանից հարցրու:

Սա գնում է թագավորին ասում: Թագավորը հարցնում է.- Ազապ ես, թե պսակված:

- Ազապ եմ, - ասում է տղան:

Թագավորն ասում է. - Մի աղջիկ ունեմ, համ քառ է, համ քոռ, համ էլ կոնդ: Եթե աղջկանս հետ կպսակվես, խնձորի գինը վեր կունեմ, թե չէ ՝քեզ լինի, հարկավոր չի:

Էս տղան չի կարենում մերժել , մտքումն ասում է. “Պսակվելու եմ, տեսնեմ սրա վերջն ինչ է լինելու”:

Պսակվում է, աղջիկը տանում տուն, տեսնում է՝ ոչ քառ է, ոչ քոռ, ոչ էլ կոնդ, մի շատ սիրուն աղջիկ է, ոնց որ հուրի - փերի լինի: Էս տղան զարմացած գալիս է թագավորին ասում. - Թագաղորն ապրած կենա, բա դու ասում էիր ՝աղջիկս համ քառ է, համ քոռ, համ էլ կոնդ, ոչ նա է, ոչ նա է, ոչ էլ նա:

Թագավորն ասում է. - Աղջիկս քոռ է, որովհետև դեռ դուրսը չի տեսել, քառ է, որովհետև ոչ մի վատ խոսք չի լսել, կոնդ է, որովհետև էս շեմքից ոտքը դուրս չի դրել: Որ դու էդքան հալալ կաթնակեր ես՝ դրա համար էլ աղջկաս քեզ եմ տալիս: Քո ասած խնձորի գինն էլ դա է:

Աղբյուր՝ heqiat.am