Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Երեւանյան օրերի խրոնիկա

«Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի կողմից նկարահանված հայկական կինոնկար։

Սյուժե

Արմենը պետարխիվի աշխատակից է։ Նա ձգտում է հնարավորինս օգնել իր կողքի մարդկանց, սակայն չի հանդուրժում անարդարությունն ու մարդկանց ստորաքարշությունը։ Լինելով ըմբոստ՝ նա հաճախ իր վրա է վերցնում իրեն չվերաբերող խնդիրների պատասխանատվությունը[1]։

Դերերում

Արմեն - Խորեն Աբրահամյան
Անահիտ - Ջուլիետա Ավագյան
Ռուբեն - Արմեն Այվազյան
Կարեն - Լեոնարդ Սարկիսով
Սմբատյան - Գուրգեն Ջանիբեկյան
անծանոթ կին - Ե. Խուդաբաշյան
խորթ հայր - Ռ. Մարտիրոսյան

Դրվագներում

Խ. Ասմարով, Ռ. Պ. Բաբայան, Լաուրա Վարդանյան, Նիկոլայ Գևորգյան, Ավետիք Ջրաղացպանյան, Ռ. Մկրտչյան, Ա. Ռստակյան, Գ. Սիմոնյան, Ա. Սահակյան, Գ. Տրդատյան, Ս. Չրչյան, Մայրանուշ Պարոնիկյան։

Նկարահանող խումբ
Ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան
Սցենարի հեղինակ՝ Ֆրոնզե Դովլաթյան, Պերճ Զեյթունցյան
Օպերատոր՝ Ալբերտ Յավուրյան
Կոմպոզիտոր՝ Ավետ Տերտերյան