Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Ալեքսանդր Ծատուրյան. Անվերջ մաքառումն

Հո՛գ չէ. թե նորից կյանքդ չարաչար
Մեզ խաբեց, եղբա՜յր... Եվ այսօր մեր շուրջ
Նորից տիրել է սըրտամաշ խավար,
Չե՜ն շողում էլ մեզ ո՛չ հույս, ո՛չ անուրջ...

Եվ խավար հեռուն աչքներըս հառած,
Անսեղան հյուր ենք կյանքի խընջույքում.
Մեր գարունն - անվա՜րդ, մեր լույսը - մարա՜ծ,
Թույն է ծովացել մեր տանջված կըրծքում…

Մենք օրորոցից ուսանք մաքառել,
Կըռվի մեջ անցավ բովանդակ մեր կյանք,
Կըռվե՛նք աննահանջ, քանի չենք մեռել -
Կըռվում է և՛ մահ, կըռվում - և՛ փրկանք…