Հայրիկ Մուրադյան․ Կանաչեցավ ծառն ի խնկի
Գանձեր1. Կանաչացավ ծառն ի խընկին,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:
2. Կանաչացավ ծառն ի խընկի,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:
3. Կանաչացավ ծառն ի ծիրան,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:
4. Կանաչացավ ծառն ի նըշին,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերքներով:
5. Կանաչացավ ծառն ի կոքյով,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:
6. Կանաչացավ ծառն ի կաղնին,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով: