Հայրիկ Մուրադյան. Զինվորի մոր երգը
ԳանձերԶարթիր որդեակ, յուշ բեր,վեր կաց,
Պատերազմի փողն հնչեց,
Զարթիր կոչեց ձայն հայրենեաց,
Կենաց մահու ժամ հնչեց։
Պատրաստել եմ քո զէնքերը,
Ահա գլխիդ վերեւ կան՝
Ինչպէս երբեմն քո գրքերը՝
Երբ կ՛երթայիր վարժարան։
Ելիր կապեմ սուրը մէջքիդ,
Ասպար կախեմ քո ուսէդ,
եւ սուրբ դրօշակ հայրենիքիդ,
Թող ծածանի աջ թեւէդ։