Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Տիգրան Լևոնյան. Կենսագրություն

Տիգրան Լևոնի Լևոնյան (Խանդիկյան) (դեկտեմբերի 14, 1936, Բեյրութ, Լիբանան - հունիսի 25, 2004, Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Կենսագրություն

Տիգրան Լևոնյանը ծնվել է 1936 թվականին Բեյրութում։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ 1958 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1977 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ՝ Գոհար Գասպարյանի մոտ։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962 թվականից եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1970 - 1977 թվականներին միաժամանակ՝ ռեժիսոր, 1977 թվականից՝ գլխավոր ռեժիսոր, 1991 - 1999 թվականներին նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Դերերգերը

Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
Տիրիթ (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»)
Մանրիկո (Ջ. Վերդիի «Տրուբադուր»)
Օթելլո (Ջ. Վերդիի «Օթելլո»)

Բեմադրությունները օպերայում

1974, 1978 - Ջոակինո Ռոսինիի «Սևիլյացի սափրիչը»
1974, 1981 - Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»
1984 - Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»
1986 - Ջակոմո Պուչչինիի «Չիո-Չիո-Սանը»
1987, 1992 - Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե»)
1993 - Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս»
1994 - Արմեն Տիգրանյանի «Անուշ»
1995 - Ջուզեպպե Վերդիի «Օթելլոն»
1996 - Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»

Տիգրան Լևոնյանը կինոյում

1968 - «Կարինե» կինոնկարում (ռեժ.՝ Արման Մանարյան) խաղացել է Մարգարի դերը, կատարել նաև Արմենի

Դերերգը

1983 - «Անուշ» ֆիլմ-օպերայում (բեմադրող ռեժ.՝ Մարատ Վարժապետյան) կատարել է Սարոյի դերերգը
1988 - իր բեմադրած «Արշակ Երկրորդ» կինոնկարում կատարել է Արշակի դերը, նաև կատարել է Տիրիթի դերերգը, նաև ֆիլմի սցենարի հեղինակն է
1986 - սեփական սցենարով բեմադրել է «Ալմաստ» ֆիլմ-օպերան
1986 - «Օտար խաղեր» կինոնկարի սցենարի համահեղինակն է
1997 - «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմում (ռեժ.՝ Ս. Բաբայան) կատարել է դերերից մեկը

Ընտանիք

Կինն էր օպերային մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանը (1924-2007)։
Եղբայրը՝ Արմեն Խանդիկյան

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի