Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Հրաչյա Թամրազյան. Ու ես մեկնում եմ...

Ու ես մեկնում եմ - մեկնելուց առաջ
Ոչ մեկին ոչինչ այդպես էլ չասած,
Ու ես փնտրում եմ խոսքը կենարար,
Որ մեկնեց մի օր ու տեղ չհասավ։
Իմ ապրած կյանքում ոչինչ չտեսած՝
Ես կուրորեն մի այլ կյանք եմ մտնում -
Կյանքի ցնծություն, գոյության սարսափ,
Ու ես տնտղում եմ պտղունց առ պտղունց,
Ու ես չափում եմ վայրկյան առ վայրկյան
Այն՝ ինչ ապրեցի ու պիտի ապրեմ,
Բխումն ամենի, որ կոչում ենք կյանք,
Որի խոյանքն է պահն այս անհամբեր…
Ու ես թողել եմ բառեր ու տողեր,
Որոնք առանց ինձ լուռ կմղկտան,
Ես ձեզ մնայուն երգեր կթողնեմ,
Որ ամուր լինեն որմերն իմ նոր տան…

7.03.2013