Այսպէս է ասում Տէրը. «Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ»(Իմաստ. Սողոմոնի 1:2)

Մհեր Բեժանյան․ Կենսագրություն

Մհեր Ավետիքի Բեժանյան (մայիսի 7, 1938, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2000, Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։

Կենսագրություն

Ծնվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Կիրովականի գյուղատնտեսական տեխնիկումը և Չկալով գյուղում (Լոռու մարզ) աշխատել որպես կրտսեր ագրոնոմ։ 1962 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1969 թվականին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (երկուսն էլ՝ հեռակա)։ 1962-1969 թվականներին աշխատել է Կիրովականի երկրագիտական թանգարանում որպես ավագ գիտաշխատող, 1969-1971 թվականներին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-1974 թվականներին՝ ՀԳՄ Կիրովականի բաժանմունքում։ 1974 թվականից դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ Առաջին անգամ տպագրվել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում» թերթում, 1956 թվականին։

Մ. Բեժանյանի երկերի մատենագիտությունը

Փոքրիկ աղբյուր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 52 էջ։
Քեզ փնտրող աչքեր (բանաստեղծություններ) Երևան, «Հայաստան», 1975, 96 էջ։
Անձրևի քաղաքը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 116 էջ։