«Կյանքի լիության հասնում ենք սեր բաշխելով»
Կարևոր խոսք
Աստվածային սերն իմաստավորվում է, երբ այն մենք բաշխում ենք դիմացինին: Վատ է, երբ մարդը գիտակցում է, որ իր կյանքը կարիքների հավաքածու է: Բայց մեր կարիքները կարող են օգնել դիմացինի կարիքը տեսնելու և դիմացինին սիրելու առանց պայմանի: Սեփական կարիքները եսասիրաբար հոգալով չէ, որ լրացնում ենք մեր կիսատությունը, կամ՝ լցնում դատարկությունը: Կյանքի լիության հասնում ենք սեր բաշխելով: