Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

«Յար, Մեմզարե»

Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Մեմզար սարեն իջեր է ,
Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Վարդ, մանուշակ բերեր է :
Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,

Ապրոն առէջ գացեր է,
Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Խորոտ յարին տեսեր է:
Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Թուխտ մը չամիչ տվեր է,
Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Անուշ պագ մը առեր է:

Բոբիկ մի՛ քելե, Մեմզարե՛,
Փուշ կեղնե տոտիկ, Մեմզարե՛,
Արծըթե գոտիդ, Մեմզարե՛,
Դու ինձ խորոտիկ, Մեմզարե՛:

Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Մեմզար սարեն իջեր է,
Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Վարդ , մանուշակ բերեր է:

Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Մեմզար սարեն իջեր է,
Յա՛ր ,Մեմզարե, Մեմզարե,
Խորոտ յարին տեսեր է:
Յա՛ր, Մեմզարե, Մեմզարե,
Անուշ պագ մը առեր է:

Այս պարերգում հանդես է գալիս սիրահար տղան, որն ասում է, որ իր սիրեցյալ Մեմզարը սարից իջել է ու վարդ, մանուշակ բերել իր հետ: Նրան ընդառաջ է գնացել տղան, որի անունն Ապրո է, ու կարոտով նայել մոտեցող աղջկան: Երբ իրար են հասել, տղան թղթե փաթեթով չամիչ է տվել աղջկան ու մի համբույր առել նրանից:
Հանկարծ տղան տեսել է, որ աղջիկը ոտաբոբիկ է, ու հորդորել է կոշիկ հագնել, թե չէ ոտքը փուշ կմտնի ու ցավ կպատճառի: Ապա նա Մեմզարից խնդրում է նրա արծաթե գոտին: Հին ավանդույթների համաձայն՝ աղջկա գոտին խորհրդանշում էր նրա կուսությունը, և գոտին նա հանձնում էր միայն իր փեսացուին: Ամուսնացած կանայք արդեն այլ գոտի էին կրում, որը տարբերվում էր օրիորդների գոտիներից: Այսինքն, Ապրոն, խնդրելով աղջկա գոտին, նրան ամուսնության առաջարկ է անում:
Երգի հաջորդ տեսարանում Մեմզարը կրկին իջնում է սարից և այս անգամ ինքն է նկատում իր խորոտ յարին՝ Ապրոյին և նրանից մի համբույր առնում: Ինչպես երևում է, նա ընդունել է ամուսնության առաջարկը:
Ի դեպ, Մեմզարը, հավանաբար, Նոյեմզար անվան աղավաղված տարբերակն է, որը, ըստ ավանդության, եղել է Նոյ նահապետի կինը:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան