Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Հայրիկ Մուրադյան. Շատխու սարեր

1. Շատխու սարեր, պետ-պետ քյարեր,
Տան չըլուսեր արև արեր,
Սանդ կըծիծիմ քի խըսացու,
Բալաք կատուն մեջ մըսացու:
Խի հո, խի հո, խանե, խանե,
Խի հո, խիյո, խանե, խանե:
2. Հայրա սարեր, վերսա քյարեր,
Նազեն պոպիկ խաց չի տարեր,
Կըրող ու մահ Մարկոս տաներ,
Նազեն պոպիկ խաց չըտաներ:
Խի հո, խի հո…
3. Իրիկ’մ ունիմ դեղին-մեղին,
Ով որ տեսնի պատռի լեղին.
Ձեռնեն բըռնեմ տամ կըրողին,
Թըղնեմ էրթամ խըտ սիրողին:
4. Ծամեր հերգեն բաժնի պարակ,
Ոտներ թիթիվ ինչըխ կըրակ,
Կերթա սարեր խավես քյաղի,
Կըդառնա տուն էլուր մաղի։
5. Իս մեռնիմ քյի պանցրիկ լուսնակ,
Տյու հուստ կիկյաս մինակ-մինակ,
Մարդ չըմ տիսի քի տարզանակ,
Փութկյու Սըփկյուռք ըզ քյի քոմակ: