Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Գողթան մանկտիք

Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնացեք:
Դուք ամենից եք զրկված,
Փառքեր ունիք, բայց կորած,
Հայ եղբայրները Ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:
Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Նկարագրությունը իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է http://radiomariam.am/ կայքով:
Երգի հերոսը դիմում է գողթնացի երեխաներին՝ մանուկներին, պատմում իրենց ծննդավայրի վաղեմի փառքի ու անփառունակ ներկայի մասին և հայտնում, որ նրանք՝ հայրենիքին իրենց երգերով փառք բերած բանաստեղծների ժառանգներն են: Այս երգի մասին զրուցելիս Նորայր Քարտաշյանն ասաց, որ ըստ որոշ տեղեկությունների, այս երգի խոսքերն ավելի ուշ շրջանում են ստեղծվել, իսկ մեղեդին շատ ավելի վաղ շրջանի է, և իբր կոչվել է «Վահագնի Ծնունդը»:
Հոլովակում՝ Արարատյան թագավորության (Ուրարտու) և Երվանդունիների դարաշրջաններից մեզ հասած պեղածո նյութերի պատկերներ են:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան