Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

«Արև առիր, Առնոսասար»

Արև առիր Առնոսա սար,
Հարե զըմփե լապկեն իրար:
Ով է մըրազ էրիր ձի տար,
Հարե զըմփե լապկեն իրար:

Սիփան սարին, Վիրսա քարին,
Նազեն բոբիկ հաց ի տարիր:

Գրող իջի, Մարկոս տանի,
Տո բեմըրազ, ադ ի՞նչ արիր:

Գրող ու մահ Մարկոս տանի,
Նազեն բոբիկ հաց չի տանի:

Հայ ժողովրդական «Արև առիր, Առնոսասար» պարերգն է՝ «Ակունք» անսամբլի կատարմամբ: Երգը, հավանաբար, գալիս է բնապաշտական ժամանակներից և նախապես ունեցել է ծիսական նշանակություն, ինչպես պարերգերի մի զգալի մասը: Հետագայում, երբ արդեն ծիսական արարողությունները դուրս են մղվել ժողովրդի կենցաղից և մոռացվել են նրանց նախնական իմաստն ու նշանակությունը, այս երգերում տեղ են գտել սիրային ու ժողովրդակենցաղային թեմաներ:
Այս վերջին` կենցաղային թեմայով խոսքերը հանդիպում են նաև Շատախի գավառում տարածված «Սանդի երգ»-ի տարբերակներից մեկում՝ «Շատխու սարեր» (տես՝ https://www.youtube.com/watch?v=qhLyJ... Եվ դա զարմանալի չէ, քանի որ այս մեկը ևս, ինչպես կարելի է ենթադրել երգում հանդիպող Առնոս, Սիփան լեռների անուններից, նույնպես այդ շրջանի երգերից է:
Ինչպես «Շատխու սարեր»-ում, այնպես էլ սրանում խոսվում է Նազեի մասին, որը ոտաբոբիկ հաց է տարել Սիփանի ու Վիրսա քարի լանջերին աշխատող Մարկոսին և երկրորդ անգամ անիծում է նրան և ասում, որ այլևս հաց չի տանի:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան