Մեր խնդիրը արդարանալը չէ, այլ՝ արդարությամբ ապրելը
Կարևոր խոսք
Մեր խնդիրը ոչ թե աստվածային օրենքները պահելն է, այլ՝ օրենքի տառից այն կողմ թափանցելը և սեփական կյանքի մեջ Քրիստոսի օրինակը բացահայտելը: Օրենքը կատարելով մարդ պարզապես կարող է արդրանալ ու վերջ: Մեր խնդիրը արդարանալը չէ, այլ՝ արդարությամբ ապրելը և սեփական առաքելությունը գտնելը: Այդ առաքելության հիմքում աստվածային շնորհնրի մեջ զորանալն է, Քրիստոսի օրինակը մերը դարձնելը և գիտակցումն ու պատասխանատվությունը, որ յուրաքանչյուր մարդ Աստծո համար միակն է ու անկրկնելի: