Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Անտոնի Սուրոժսկի. Բառերից անդին

Մարդկային փոխհարաբերությունների փորձից մենք գիտենք, որ սերն ու բարեկամությունը խորն են այն ժամանակ, երբ մենք կարողանում ենք լռել միմյանց հետ: Անգամ այն դեպքում, երբ մարդու հետ եղած կապը պահպանելու համար ստիպված ենք խոսել, մենք վստահաբար և տխրությամբ պետք է խոստովանենք` մեր փոխհարաբերությունները դեռ մակերեսային են, որովհետև, եթե ուզում ենք Աստծուն երկրպագել աղոթքով, ապա մենք առաջին հերթին պետք է սովորենք ուրախություն զգալ Նրա հետ լուռ մնալով: Դա կարող է հեշտ չթվալ, բայց այդպես չէ. դրա համար նախ պետք է մի քիչ ժամանակ, մի քիչ վստահություն և սկսելու վճռականություն:

Մի անգամ, տասնիններորդ դարում ապրած Կյուրե անունով ֆրանսիացի մի սուրբ հարցնում է մի ծեր գյուղացու, թե ինչ է անում, երբ ժամեր շարունակ, առանց նույնիսկ աղոթելու, նստում է եկեղեցում:

Գյուղացին պատասխանում է.

- Ես նայում եմ Նրան, Նա նայում է ինձ, և մենք միասին լավ ենք զգում:

Այդ մարդը սովորել էր խոսել Աստծո հետ` առանց մտերիմ խոսքերով լռությունը խախտելու:

Եթե մենք կարողանանք այդպես անել, ապա կկարողանանք օգտագործել աղոթքի ցանկացած ձև:

Եթե մեր աղոթքը հյուսված է միայն բառերից, ապա մենք անհույս կերպով կհոգնենք դրանից, որովհետև առանց լռության խորության` այդ բառերը կդառնան մակերեսային և ձանձրալի:

Բայց որքա՜ն ոգեշնչող կարող են լինել բառերը, որոնց ետևում լռություն կա և, երբ դրանք լցված են լինում ճշմարտության ոգով…

Աղբյուր՝ Movsisyannune.com