Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Լուսինե Զաքարյանի գերդաստանը

Հարցազրույց Լուսինե Զաքարյանի քրոջ՝ Լյուդմիլա Զաքարյան-Ասլանյանի և երգչուհու կենսագիր Սերգեյ Մանվելյանի հետ

Իոսիֆ Տոմաշևիչն առաջինը նկատեց թոռնուհու՝ Լուսինե Զաքարյանի տաղանդը: Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ Իոսիֆ Տոմաշևիչը թոռների մեջ որսացել էր երաժշտական գենը: «Լուսինեն կփոխարինի մեզ»,- մի անգամ ասել էր նա, և հատուկ գուրգուրանքով էր վերաբերվում Լուսինեին։
Լուսինեի ծնողները՝ Վերոնիկան և Հաբեթը Ախալցխայում ապրում էին Չկալովի փողոցում գտնվող մի փոքրիկ տան մեջ, որի խորդանոցը մաքրում ու համերգներ էր տալիս Լուսինեն։
Հաղորդման ընթացքում կծանոթանաք Լուսինեի երաժշտական գերդաստանի հետ։

Նվիրվում է Լուսինե Զաքարյանի (1935-1992) ծննդյան 85-ամյակին

Մայիսի 27, 2020
Հեղինակ՝ Արուս Ղազարյան
«Գերդաստաններ» հաղորդաշար
 Հանրային ռադիո