Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Գրող, թարգմանիչ Հովհաննես Հովհաննիսյանը հայտնի էր ոչ միայն իր բանաստեղծություններով, այլ դասավանդման մեծ փորձով: Սովորելով Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ հետագայում նա փայլուն գիտելիքներով աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Իր կուտակած մեծ փորձն ու գիտելիքները փոխանցում է ճեմարանի սաներին՝ դասավանդելով ռուսաց լեզու և ընդհանուր գրականություն, հունարեն: Նրա հարուստ մանագիտական կյանքի վրա մեծ անդրադարձ են ունեցել ճանապարհորդությունները:

Լազարյան ճեմարանը ավարտելուց հետո՝ Հովհաննիսյանը շրջագայում է Եվրոպայում՝ Կոստանդնուպոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն: Աշխարհընկալման այս տարիները մեծ ու նշանակալից անդրադարձ են ունենում նրա մասնագիտական կյանքի և գիտելիքների փախանցման վրա:

Հովհաննիսյանի մտերիմ ընկերներն էին Հրաչյա Աճառյանը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանը, նկարիչներ Եղիշե Թադևոսյանը և Վարդգես Սուրենյանցը: Վերջինս հետ էլ կապված է այսօրվա մեր հոդվածը:

Անդրադառնալու ենք մի հետաքրքիր միջադեպի, որ տեղի է ունեցել նրա և արվեստագետ Վարդգես Սուրենյանցի միջև…

Եվ այսպես՝ ժամանակին՝ մի հավաքույթի ժամանակ, Սուրենյանցը հանդիպում է մի աղջկա, որին սիրահարվում է առաջին հայացքից: Այդ աղջկա անունը Զարուհի էր: Նա փայլում էր իր սուր մտքով, գրագետ էր, հետաքրքիր զրուցակից: Սուրենյանցը որոշում է, որ հաջորդ հանդիպաման ժամանակ նրան սեր է խոստովանելու: Բայց ինչ իմանար, որ իր մտերիմ ընկեր Հովհաննեսն էլ է տարվել այդ աղջկանով և չի խոստովանել ո՛չ ընկերոջը, ո՛չ էլ Զարուհուն: Այսպես անցնում է որոշ ժամանակ, և Հովհաննիսյանը խոստովանում է Զարուհուն իր զգացմունքների մասին: Ու այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ուղիղ մեկ օր առաջ նույն սրտաբուխ խոստովանությամ է զբաղված է եղել Սուրենյանցը: Բայց ապարդյուն…

Այս սիրային եռանկյունուց դուրս է գալիս գեղանկարիչը. Զարուհին ընտրում է Հովհաննես Հովհաննիսյանին: Նրանք ամուսնանում են: Հետագայում նրանց դուստրը մի առիթով կպատմի.

«Մաման որոշել է ամուսնանալ հայրիկի հետ, Սուրենյանցը նեղացել է հայրիկից ու խզել կապերը:
Ու այլևս չի ամուսնացել»…

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Աղբյուր՝ vnews.am