Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Գիտնական Սամվել Գրիգորյանը

Սամվել Սամվելի Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի մարտի 18-ին։ ԼՂԻՄ Հադրութի շրջանի Վանք գյուղում։

Հայ խորհրդային մեխանիկ, լեռնային ապարների և գրունտների դինամիկայի ժամանակակից տեսության հիմնադիրը։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1968)։ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1976)։ Տեսական և կիրառական մեխանիկայի ԽՍՀՄ ազգային կոմիտեի անդամ (1972)։ ՍՄԿԿ անդամ 1973 թվականից։

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1953)։ 1958 թվականից աշխատել է նույն համալսարանի մեխանիկայի ինստիտուտում (1962 թվականից՝ տնօրենի տեղակալ, 1963 թվականից ղեկավարել է նաև գրունտների և ապարների լաբորատորիան)։

Աշխատանքները վերաբերում են հիդրոաերոդինամիկայի, գրունտներում և ապարներում պայթյունների ուսումնասիրման, գազանավթարդյունահանման, կենսամեխանիկայի, ձնեհոսքերի և սելավների քանակական նկարագրության հարցերին։

Պատրաստել է ավելի քան 40 թեկնածուների և 10-ից ավելի գիտական դոկտորների, մոտ 300 գիտական աշխատանքների հեղինակ է, ունեցել է 70-ից ավելի հայտնագործություն և արտոնագիր։