Այսպէս է ասում Տէրը. Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրա եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: ԱՌԱԿՆԵՐ 3:4,5

Ծարավ ագռավի հնարամտությունը

Մի շոգ օր մի շատ ծարավ ագռավ սկսում է բոլոր դաշտերով ջուր փնտրել: Երկար ժամանակ, սակայն, չի կարողանում աղբյուր գտնել: Այնքան է հոգնում, որ հույսը կտրում է եւ թեւաթափ կանգնում մի ծառի ճյուղի վրա: Եվ հանկարծ նկատում է, որ գետնին կուժ է դրված: Արագ թռչում է դեպի կուժը եւ տեսնում, որ այո, մեջը ջուր կա:

Ագռավն ամեն կերպ փորձում է գլուխը մտցնել կուժի մեջ, բայց չէ՞ որ կուժի բերանը շատ նեղ է: Հետո փորձում է կուժը բարձրացնել, որպեսզի ջուրը ցած հոսի, բայց չի կարողանում. կուժը շատ ծանր էր: Երկար ժամանակ ագռավը մտածում է՝ ինչ անի, որ ծարավը հագեցնի: Մտածում է, մտածում է, եւ հանկարծ գլխում մի միտք է ծագում: Սկսում է հավաքել ընկույզները եւ լցնել կուժի մեջ: Ամեն մի ընկույզի հետ ջուրը բարձրանում է, եւ ագռավը վերջապես կարողանում է խմել: Ծարավը հագենում է եւ իրենից գոհ սկսում թռվռալ:

Հետեւություն. եթե ջանաս, կհասնես արդյունքի:

Աղբյուր՝ impoqrik.am