Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Գրիգոր Զոհրապի վերջին նամակը կնոջը` Կլարային

Հալեպ, 2/15 հուլիս, 1915

Սիրական, մեկ հատիկ, հոգիս, կյանքս,
Մենք կհուսայինք, որ 10 օր մը ևս հոս պիտի մնանք և թերևս Դիարբեքիր երթալե ազատ մնայինք, այս վերջին հույսը շատ տկար էր թեև: Եթե անընդհատ ճամփորդենք, հինգշաբթի (եթե որ Աստված ուզե) կրնանք Դիարբեքիր հասնիլ. հասածիս պես հեռագիրով կմիացնեմ:

Հիմա, սիրական էակս, ա´լ վերջին վարագույրը կսկսի մեզի համար. հավատալս չի գար, որ Խալիլ պեյը ամեն երախտիք մոռցած ըլլա և օգնության չի հասնի, ուստի հույսս իր վրա է, մեյ մըն ալ անմեղությանս, բայց այս միջոցիս անմեղությանը ստակ մը չարժեր:

Իմ ի´նչ վիճակի մեջ ըլլալու մասին բացատրություն չեմ տար, որպեսզի քու քաջությունդ ալ չի կոտրեմ: Երկու անգամ է, որ նոր լուսինը կտեսնիմ և զքեզ ու զավակներս աչքի առջև կբերեմ ու կհամբուրեմ. երրորդ լուսինին ալ այդպես պիտի՞ ըլլա արդյոք: Վտանգի մեջ եմ. աշխատե´, շա~տ աշխատե (ես այնպես կհավատամ, որ Դիարբեքիրի մեջ քննություն, դատաստան և այլն շուտով պիտի կատարին և ամեն բան լմնցնեն, fait accompli ընեն. ասիկա գիտցած եղիր. եթե բարեկամ մնացած է դեռ` ամենեն խորհուրդ առ):
Ավելի գրելու ուժ չունիմ. թե որ ողջ չի մնամ, զավակներուս վերջին պատվերս և կտակս է, որ միշտ սիրով ըլլան իրարու հետ, զքեզ հարգեն և սիրտդ չի ցավեցնեն և … զիս ալ հիշեն: Եթե մեռնիմ` ունեցածս 2000 ոսկի բարեգործական նպատակի մը հատկացուցեք:

Ամենքիդ կհամբուրեմ:
Գ. Զոհրապ

Հայագիտարան Հայաստան ֆեյսբուքյան էջից