Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Մանուել Միրախորյան. Կենսագրություն

Ազգագրագետ

31 օգոստոս, 1856 - 28 հունիս, 1934

Ծնվել է Վանում։ Սովորել է Վանի Սբ. Թարգմանչաց, Վարագի Ժառանգավորաց, Կ.Պոլսի «Առաքել, Նուպար և Շահնազարյան» վարժարաններում։ Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) պատրիարքության ժամանակ (1869-73թթ) եղել է նրա անձնական քարտուղարը։ Դասավանդել է Կ.Պոլսի և Վանի դպրոցներում։ 19-րդ դարի վերջին հաստատվել է Ռումինիայում, Ֆոկշան և Ռոման քաղաքներում ծավալած իր մանկավարժական գործունեությամբ նպաստել է ռումինահայ կյանքի աշխուժացմանը։ Աշխատակցել է Կ.Պոլսի «Մասիս», «Արևելք», «Երկրագունտ», Մարսելի «Արմենիա», «Հայ սիրտ» և այլ պարբերականների։ 1882թ. ուղևորություն է կատարել Ղրիմում, ուսումնասիրել տեղի հայերի ազգագրությունը և հասարակական կյանքը, սակայն գրած մենագրության ձեռագիրը բռնագրավել է թուրքական կառավարությունը։ 1883թ. Արևմտյան Հայաստանի նահանգներում կատարած ուղեգրական, ազգագրական, վիճակագրական, պատմագրական ուսումնասիրությունը զետեղել է «Նկարագրական ուղևորություն...» (մաս 1-3, 1884-85թթ) գրքում։ Աշխատությունը ուշագրավ տեղեկություններ է պարունակում Արևմտյան Հայաստանի բնակավայրերի, բնակչության թվի, զբաղմունքի, ազգային տեղաբաշխման, վանքերի, եկեղեցիների, խաչքարերի, ձեռագրերի և այլի մասին։ Նրա մի շարք գործեր անտիպ են։ Մահացել է Բուխարեստում:

Աղբյուր՝ Avproduction.am