«Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողներն անզգամ են»
Ոչ միայն հացիվ
Գավազանի հարվածն այնքան չի ցավեցնում մարդուն, որքան լեզվի հարվածը, որովհետև թեպետ լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր է փշրում: Ինչպես որ կրակն է լափում փայտը, այդպես էլ բամբասողի լեզուն՝ անմեղի ոսկորները: Ավելի պետք է զգույշ մնալ խածնող շուրթերից, քան կատաղի շների ժանիքներից:
Լեզուն գուցե այն պատճառով է համարձակվում չար բաներ խոսել, որ չունի աչքեր, որոնցով ամաչի, և չունի ականջ, որով լսի իր խոսքերը, չի տանջվում, որ վախենա, և բերանից դուրս չի գալիս, որ վտարվի: Եթե այդպես չլիներ, գուցե չհանդգներ շատ վնաս գործել:
Եթե այն ամենը, որ լեզուն խոսում է, ձեռքերը կատարեն, շուտով նրանց մատները կփշրվեն, քանի որ լեզուն ոսկոր չունենալով, շատ բան կարող է խոսել ու անվնաս մնալ, բայց ձեռքը, ոսկորներից կազմված լինելով, եթե այդ ամենն անի, սաստիկ կերպով կփշրվի:
Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի