Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Սուրեն Չանչուրյան․ Կենսագրություն

Սուրեն Վարազդատի Չանչուրյան (սեպտեմբերի 23, 1937, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 4, 2009, Երևան, Հայաստան), հայ պարող, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1973)։

Կենսագրություն

1952 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1958 թվականից եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար, 1993-2005 թթ՝ գեղարվեստական ղեկավար։

Առանձնանում են «Կինտոներ», «Սարդարապատ», «Ղանթար» և այլ պարերի՝ Սուրեն Չանչուրյանի կատարումները։ Բեմադրել է «Ով Հայոց աշխարհ», «Ցնծության պար», «Սայաթ-Նովա» պարերը։ Անսամբլի հետ ելույթներ է ունեցել 40-ից ավելի երկրներում։

Պարգևներ

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1973 թ.
Մովսես Խորենացու մեդալ, 2001 թ.
«Վարպետ» ոսկե մեդալ, 2007 թ.

Փաստավավերագրական ֆիլմաշար՝ «Արվեստակիրներ»
Արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի