Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Ողորմեա՛, Տէ՛ր, ամենայն աշխարհի եւ Եկեղեցւոյ Քում սրբոյ...

Հա՛յր գթած, բարեխնամող, արարիչ ամենայն արարածոց, ընկա՛լ զպաղատանս ծառայից Քոց ի ժամ երեկոյիս, որ առատդ ես առ ամենեսեան պարգեւօք բարերարութեան Քո: Ողորմեա՛, Տէ՛ր, ամենայն աշխարհի եւ Եկեղեցւոյ Քում սրբոյ, հիւանդաց, վշտացելոց, ճանապարհորդաց, նաւորդաց, խոստովանողաց, ապաշխարողաց եւ հոգւոցն հանգուցելոց: Զի Դու, Տէ՛ր ամենակալ, գիտես զպէտս մեր եւ զկարիս, առաւել քան զոր խնդրեմք եւ իմանամք. եւ Քեզ ընդ Որդւոյ եւ Ամենասրբոյ Հոգւոյդ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: