Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Ստեփանոս Նազարյան. Կենսագրություն

Ստեփանոս Նազարյան (1812, մայիսի 15, Թիֆլիս - 1879, ապրիլի 27, Մոսկվա (թաղված է տեղի հայկական գերեզմանատանը)), հայտնի հայ խմբագիր, լուսավորիչ, արևելագետ, գրականակագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն

Ծնվել է 1812 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1827 թվականին։ Ուսումնառության ընթացքում Նազարյանը ոգեշնչվում է դպրոցի տեսուչ, ականավոր գրող և մանկավարժ Հարություն Ալամդարյանի գաղափարներով։ Դպրոցի տարիներին ընկերանում է Խաչատուր Աբովյանի հետ, որի հետ ընկերական կապը պահպանում են մինչև վերջ։

Որոշ ժամանակ աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ։ 1832 թվականին մեկնում է Դորպատ (այժմյան Տարտուի համալսարանի հին անվանումն է), որտեղ սովորում է նախ պետական գիմնազիայում, և ապա համալսարանում։ Ապրելով ֆինանսապես նեղ պայմաններում՝ այնուամեայնիվ ավարտում է ուսումը 1840 թվականին և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում։

Դրանից հետո նա տեղափոխվում է Պետերբուրգ, զբաղվում արևելյան լեզուների ուսումնասիրությամբ։ 1842 թվականին Կազանի համալսարանում աշխատանքի է անցնում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։

Նազարյանը 1849 թվականին պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման էր Ֆիրդուսու «Շահնամեն»։ Այնուհետև Նազարյանը մեկնում է Մոսկվա և Լազարյան ճեմարանի արևելագիտական բաժնում պաշտոնավորում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս։ 1869 թվականին նա գալիս է Անդրկովկաս և ավելի մոտիկից է ծանոթանում հայերի կյանքին ու ապրելակերպին։ Որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում, 1870 թվականին վերադառնում է Մոսկվա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։

Հասարակական և լուսավորական գործունեությունը

Նազարյանը եռանդագին պայքար է մղում գրականության մեջ աշխարհաբար լեզվի արմատավորման համար։ Նա հսկայական դեր է հատկացնում հայոց նոր լեզվին ժողովրդի լուսավորության գործում։

Նազարյանի լուսավորական գործունեությունը լայնորեն ծավալվում է հատկապես նրա խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրի ժամանակ (1858-1964), որի շուրջը համախմբվում են մի շարք լուսամիտ, առաջադեմ հայ մտավորականներ ու գործիչներ։ Ամսագրում լույս են տեսնում աշխարհաբար գրված և աշխարհիկ բովանդակություն ունեցող գեղարվեստական երկեր, ինչպես նաև գրաքննադատական ու գիտական բնույթի հոդվածներ։

«Հյուսիսափայլը» հսկայական դեր է կատարում լուսավորական գաղափարների տարածման գործում։ Նա համարձակորեն խարազանում է կղերաֆեոդալական հոսանքի ներկայացուցինչներին և ցույց տալիս նրանց բացասական դերը հայ հասարակական կյանքում։

Ստեղծագործությունները

Նազարյանը հեղինակ է մի շարք արժեքավոր երկերի։ Մեծ աժեք ունի Ֆիրդուսու «Շահնամեի» վերաբերյալ նրա աշխատությունը, «Հոգեբանություն» ձեռնարկը, «Առաջին հոգեղեն կերակուր» և «Հանդես նոր հայախոսության» աշխարհաբար լեզվի ընթերցարանները և այլն։ Գրել է նաև չափածո երկեր, որոնցից նշանավոր է հայրենասիրական ոգով տոգորված «Մայրենի լեզու» ոտանավորը։

Երկեր

Երկերի ժողովածու, Երևան, 1996:
Երկեր, հ. 1, Թ., 1913:
Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, Մ., 1851:
Առաջին հոգեղէն կերակուր հայազգի երեխաների համար, Մ., 1953:
Վարդապետարան կրօնի, Մ., 1853:
Հանդես նոր հայախօսութեան, մաս 1-2, Մ., 1857:
Տեսական եւ գործնական առաջնորդ ռուս լեզուի ի պէտս հայկազեան մանուկների, Թ., 1871:
Նամականի, Երևան, 1969:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի