Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Ներսես Շնորհալի-Հիշեսցուկ ի գիշերին-Կոմիտաս Վարդապետ

Կոմիտաս վարդապետ (1869-1935), «Յիշեսցուք ի գիշերի»

«Յիշեսցուք» երգի հեղինակը Ներսես Շնորհալին է։ Այս երգն այլ կերպ անվանում են նաև Գիշերապաշտման երգ։ Այն Գիշերային ժամերգության մեջ մուտք է գործել Ներսես Շնորհալու եղբոր՝ Գրիգոր Պահլավունի հայրապետի օրոք։ Այն միայն Պատարագի օրերին է կատարվում։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Ներսես Շնորհալին այս երգը հորինել է Հռոմկլա բերդը պահպանող հայ զինվորների համար։ Երգը կազված է հինգ մասերից

«Զարթուցեալքս» երգի հեղինակը Շնորհալին չէ, այլ ուրիշ մեկը, ով ներշնչվել է Հովհաննես Մանդակունու «Զարթուցեալքս» քարոզից։ Այն հետագայում են կցել «Յիշեսցուք»-ին։ Երգը երգվում է դաս առ դաս և վերջանում «ամեն» ալելուիաներով։

Կատարվում է Գիշերային ժամերգության ընթացքում: Այս ժամերգության ժամանակը կեսգիշերն է և ուղղված է Հայր Աստծուն։ Այս կատարումը ներկայացնում է սուրբ Ներսէս Շնորհալու երգի առաջին և երկրորդ մասերը: