Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Գուրգեն Գաբրիելյան (դերասան)

Գուրգեն Բախշիի Գաբրիելյան (դեկտեմբերի 3, 1903, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950 թվական), Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր (1950 թվական)։

Դերասանուհի Անատոլիա Եղյանի ամուսինը։

Կենսագրություն

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Մեծացել և սովորել է Թիֆլիսում։ 1924 թվականին ավարտել է Հայարտան դրամատիկական ստուդիան Արշակ Բուրջալյանի ղեկավարությամբ։ Սկապենի դերից հետո՝ (Մոլիերի «Սկապենի արարքները») Գուրգեն Գաբրիելյանին հրավիրում են Առաջին պետթատրոն, որտեղ աշխատում է երկար տարիներ: Թարգմանել է ռուս դրամատուրգների մի շարք պիեսներ։ Դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

Դերերը թատրոնում

Գուրգեն Գաբրիելյանի հուշատախտակը Երևանում

Սկապեն՝ Մոլիերի «Սկապենի արարքները»
Վարդան՝ Ա. Շիրվանզադեի«Պատվի համար»
Թովմաս որդի՝ Մոլիերի «Երևակայական հիվանդ»
Ժուրդեն՝ Մոլիերի «Քաղքենին ազնվական»
Տիտա-Նանե՝ «Բամբասանք և սեր»
Իսայի՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
գիժ Մոզի՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
Գիքո՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»

Դերերը կինոյում

1934 - ծաղկավաճառ՝ «Գիքոր»
1935 - կինտո՝ «Պեպո»
1937 - Թաթուլ՝ «Կարո»
1938 - Արմեն՝ «Զանգեզուր»
1939 - բրուտ՝ «Լեռնային արշավ»
1939 - թղթակից՝ «Մեր կոլխոզի մարդիկ»
1941 - աշուղ՝ «Հայկական կինոհամերգ»
1949 - Սաքո՝ «Արարատյան դաշտի աղջիկը»
1954 - վարսավիր՝ «Մանրուք»
1954 - աշուղ՝ «Հայկական կինոհամերգ»
1954 - Ասատուր պապ՝ «Լեռնային լճի գաղտնիքը»
1955 - Աղասի Նաջարյան՝ «Ոսկե ցլիկ»
1956 - Կարինյան՝ «Պատվի համար»
1956 - քարոզիչ՝ «Ամպրոպի արահետով»
1941 - «Արյան դեմ արյուն»՝ բեմադրող ռեժիսոր (Ա. Սամվելյանի հետ)[4]

Պարգևներ և կոչումներ

1950 - ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1950 - Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի