Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Մովսես Խորենացի - Առաքելոյ աղաւնոյ - Լուսինե Զաքարյան

Առաքելոյ աղաւնոյ.
իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց.
ի նմանութիւն լուսոյ փայլման
հրազինեաց անկիզելի զաշակերտսն.
մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն:

Աննիւթական աղաւնի.
անքննելի որ քննէ զխորս Աստուծոյ.
զոր առեալ ի Հօրէ պատմէ
զահաւոր եւ զմիւսանգամ գալուստն.
զոր քարոզեցին համագոյական:

Օրհնութիւն ի բարձունս.
ելողին ի Հօրէ Հոգւոյն Սրբոյ.
որով առաքեալքն արբեցան
անմահական բաժակաւն.
եւ հրաւիրեցին զերկիրս ի յերկինս:

Երգվում է Հոգեգալստյան տոնին և Մկրտության Խորհրդի ժամանակ: