Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Պտղնավանք

Կոտայքի մարզ,
գ. Պտղնի,
պետ. ցուցիչ` 6. 54. 5

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Պտղնի գյուղում, հնագիտական ընդարձակ տարածքի կենտրոնում: Կառուցել է իշխան Մանուել Ամատունին VI դ. վերջին - VII դ. սկզբին: Ունի երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Կիսավեր տաճարից պահպանվել են հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան մասը և արևելյան գմբեթակիր կամարը: Տաճարը լուսավորվել է մեծ թվով լայն լուսամուտներով: Ուներ ճոխ ձևավորված երեք մուտքեր` հյուսիսային, հարավային և արևմտյան : Պտղնավանքը նշանավոր է իր հարուստ հարդարանքով` բուսական, երկրաչափական մոտիվներով բարձրարվեստ զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով: Եզակի են առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը` հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում, և առյուծի դեմ մենամարտող Սահակ Ամատունու քանդակը` աջ կողմում: Ուշագրավ են նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ Աստվածածնի պատկերաքանդակը` երկու կողքերին հրեշտակներով, սափորների քանդակաշարով քիվը, արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը:
Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործություններից են:
Տաճարի սրբատաշ քարերի վրա պահպանվել են վարպետների բազմաթիվ նշաններ:
Պտղնավանքը 1930-40-ական թվականներին պարբերաբար ենթարկվել է մասնակի վերանորոգման:

Հիմնական գրականությունը.

Յ. Թամանյան, Պտղնավանք, Եր., 1986:
Բ. Առաքելյան, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Եր., 1949:
Ս. Մնացականյան, Պտղնիի տաճարը, ՊԲՀ, 1973, №2:

Աղբյուր՝ Hushardzan.am