Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Գեղամ Տեր-Կարապետյան. Կենսագրություն

Գեղամ Տեր-Կարապետյան, Տատրակ, Տարոնցի, Ասողիկ, Մշոյ Գեղամ (1865, գ. Խեյբիան (Մշո դաշտում) - նոյեմբերի 28, 1918, Կոստանդնուպոլիս), ագգային-ագատագրական շարժման գործիչ, գրող, գավառական գրականության ներկայացուցիչներից, լրագրող և քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1915 թվականին չի տարագրվել ծանր հիվանդության պատճառով, մահացել է Կոստանդնուպոլիսում։

Ուսումը

Սովորել է Մուշի Ս. Կարապետի ժառանգավորաց դպրոցում, Կեդրոն վարժարանում, 1885 - 1887 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Գործունեությունը

1888-1894 և 1896-1908 թվականներին եղել է Մուշի առաջնորդարանի քարտուղար, սերտ հարաբերություններ պահպանել հեղափոխական գործիչների և հայդուկների հետ։ Բողոքել է գավառապետ Մուսա բեկի վարած հակահայկական արարքների դեմ, հաջողել դատի տալ նրան, մասնակցել Կոստանդնուպոլիս 1890 թվականին նրա դատավարությանը։ Դրանից հետո հեռացել է Տիգրանակերտ և 1894-1896 թվականներին վարել տեղի Առաջնորդարանի քարտուղարի պաշտոնը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է օսմանական խորհրդարանի երեսփոխան (մինչև 1915 թվականը)։

Գեղամ Տեր-Կարապետյանի ջանքերով շատ դպրոցներ են բացվել Տարոնի գյուղերում։

Գործերը

Գրել է հոդվածներ (հողային հարցի մասին), նովելներ, բանասիրական ուսումնասիրություններ։

1931 թվականին հրատարակվել է Գեղամ Տեր-Կարապետյանի «Տարոն աշխարհի պատկերները ու պատմվածքները», նաև «Ապրիլյան կոտորածը» երկը, որտեղ դատապարտել է Թալեաթին և էնվերին։

Գրականություն

Պետրոսյան Հ., Գեղամ Տեր-Կարապետյան (Մշո Գեղամ). կյանքը և ստեղծագործությունը, Երևան,1983: