Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Կոմիտասը կատարեց «Արի, արի, քե մատաղ» երգը

1906թ. դեկտեմբերին Փարիզում Կոմիտասը Արշակ Չոպանյանի տանը հրավիրված ճաշկերույթի ընթացքում ծանոթանում է իտալացի արձանագործ Անդրեոտտի և Տիրան Ալեքսանյանի հետ:
Ներկաների խնդրանքով Կոմիտասը կատարում է «Արի, արի, քե մատաղ» երգը: Լսելով Կոմիտասի երգը՝ Անդրեոտտին ասում է. «Դուք՛ հայերդ, այսպիսի երաժշտություն ունեք և մայրաքաղաքից մայրաքաղաք չեք գնում՝ ամբողջ մարդկությանն այն հայտնելու»: «Ես այդ երգերը բազմաձայն դաշնակած եմ, - ասում է Կոմիտասը,- եթե զայն խմբե մը իմանաք, ավելի խորը տպավորություն կկրեք»: «Ոչ, - ասում է իտալացի քանդակագործը, - պետք չէ ոչ դաշնակումի, ոչ խմբի, կբավե, որ դուք մինակ բեմ ելլեք և այդ հրաշալի երգը Ձեր այդ հրաշալի կերպով երգեք»: