Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Գրիգոր Նարեկացի - Ահեղ ձայնս - Լուսինե Զաքարյան

Տաղ վերացման խաչին

Ես ձայն զառիւծուն ասեմ,
որ գոչէր ի քառաթևին,
Ի քառաթևին գոչէր,
ձայն առնէր ի սանդարամետն:
Սանդարամետն այն ի դող եղեալ
սանասէր ի ձայնէն ահեղ:
Ահեղ ձայնս, որ ես լուայ,
սա քակէ զամուրս որ ունիմ:
զԱմուրս իմ քակել կամի,
գերելոցն առնել գերէդարձ:
Գերեացն երանի ասեմ`
որ եղեն ի յառն առիւծուն:
Ի յառն առիւծուն եղեն`
այլ չունին ակն տանջելոյ:
Ակն տանջելոյ չունին`
ակն ունին անանց պսակին:
Պսակ բոլորեալ առնուն
յառիւծէն, յանմահ արքայէն:
Փառս փրկողին տացուք,
որ փրկեաց զգերեալսն ի բանտէն: