Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան

Հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի արվեստում չկա որևէ ստեղծագործություն պատերազմի մասին, կերպարների մեջ էլ չկան զինվորականներ: Հավանաբար, դա բնական է. նա պատերազմում բավականին երկար ժամանակ է անցկացրել` ուղիղ յոթ տարի, այդ իսկ պատճառով իր մնացած ամբողջ կյանքում նա նկարել է խաղաղության, կյանքի մասին:

Արվեստագետը նկարել է այն, ինչ սիրել է, իսկ դրանք հասարակ բաներ են` կապույտ երկինք, վառ գույեր, երեխաներ, կանայք: Նրա հերոսները ապրում են իրենց տներում, աշխատում են դաշտում, մեծացնում են երեխաներին: Ա.Բեքարյանի նկարներում կա հանգստություն:

Նա շատ է աշխատել: Գեղանկարչությունից բացի զբաղվել է գրքի ձևավորմամբ։ Նկարազարդել է հայ դասական գրականության մի շարք ստեղծագործություններ։ Նկարազարդել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ նազարը»: Նկարչի դստեր` նկարչուհի Սեդա Բեքարյանի հիշողությամբ, հայրը հաճախ է ասել` «Նազարը` ես եմ»:

Աղբյուր՝ Panorama.am