Հովհաննես Շիրազ․ Մայր իմ
Գրական անկյուն
Ուր էլ որ գնամ, մայր իմ, իմացիր,
Ես քո Շիրակի դաշտն եմ նորածիլ.
Ինչքան էլ, մայր իմ, բարձրանամ այսպես
Նորից քո փեշն եմ բռնում մանկան պես.
Դու Արագածն ես, իսկ ես ծլարձակ
Շիրակի դաշտն եմ՝ քո ոտքերի տակ.
Դու վերը ձմեռ, դու դարերի ձյուն,
Ես քո ոտքի տակ, ես վարը գարուն,
Բայց երբ որ ձյուն է քո գլխին գալիս,
Դաշտում աչքերիս ծաղկունքն են լալիս։
Մայր իմ Արագած, դու ինչքան ձնես,
Իմացիր, ձյունդ սրտիս կդնես...
Եվ երբ իմ հույսի ծիլը չի հառնում՝
Սրտինս աչքիս արցունք է դառնում։