Այսպէս է ասում Տէրը. «Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ»(Իմաստ. Սողոմոնի 1:2)

Եվս հինգ օր

Եվս հինգ օր, 1978 թվականին նկարահանված հայկական ֆիլմ:

Սյուժե

Երիտասարդ լրագրողի ձեռքն է ընկնում մի տետր, որտեղ նա հուշագրություններ է գտնում 20-ականների սկզբների քաղաքացիական կռիվներում զոհված պապի մասին։ Գրվածը չի համապատասխանում պապի մասին հյուսված ընտանեկան լեգենդին։ Երիտասարդը փորձում է վերականգնել ճշմարտությունը։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ

Նկարահանող անձնակազմ

Ռեժիսոր - Արման Մանարյան
Սցենարիստ - Վահան Գրիգորյան
Օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան
Մոնտաժ - Ս. Ջոնյան
Երաժշտությունը - Ստեփան Շաքարյան
Դեկորացիաները - Մ. Առաքելյան, Հ. Կարապետյան
Հնչյունային օպերատոր - Կ. Կուրդիյան

Դերասանական անձնակազմ

Աշոտ Ադամյան - Հովիկ
Երվանդ Մանարյան - Աթայան
Լ. Բարսեղյան - Անահիտ
Օ. Տեր-Հովհաննիսյան - Մարգարյան
Մ. Մուրադյան - Անուշ
Մ. Քեչողլյան - Գևորգյան
Ռ. Մակարյան - Չիլոյան
Է. Ուզունյան - Արամյան
Ա. Ազնավուրյան - տատ

Դրվագներում

Ռ. Խոսրոև, Լ. Ջիգարջյան, Գ. Քարտաշյան, Ս. Շահինյան, Ա. Մաթևոսյան, Լ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Գ. Գաբրիելյան

Տեխնիկական և այլ տվյալներ

Երկիրը Հայկական ԽՍՀ
Լեզուն հայերեն
Ֆիլմը գունավոր
Տևողություն - 97 րոպե, ժապավենի երկարությունը՝ 2700 մետր
Ձայնը - մոնո
Պրեմիերան կայացել է փետրվարի 10-ին, 1979