Այսպէս է ասում Տէրը. «Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ»(Իմաստ. Սողոմոնի 1:2)

Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում

Կա Աստ­ծո թա­գա­վո­րու­թյուն, կա նաև մարդ­կա­յին թա­գա­վո­րու­թյուն. Կա Աստ­ծո զո­րու­թյուն, կա նաև մարդ­կա­յին զո­րու­թյուն:

Կա Աստ­վա­ծա­յին կա­տա­րե­լու­թյուն, կա և մարդ­կա­յին կա­տա­րե­լու­թյուն: Սա­կայն Աստ­ծո կա­տա­րե­լու­թյունն ու փառ­քը ան­հա­մա­տե­ղե­լի են մարդ­կա­յին փառ­քի և կա­տա­րե­լու­թյան հետ:

Այն ա­մե­նը, ինչ Աստ­վա­ծա­յին է, այս աշ­խար­հից չէ, իսկ ա­մեն մարդ­կա­յի­նը այս աշ­խար­հից է: Դրա հա­մար էլ, որ­տեղ ա­ռա­վե­լու­թյուն ու­նեն մարդ­կա­յին կա­տա­րե­լու­թյուն­նե­րը, այն­տեղ չեն կա­րող հայ­տն­վել դրանց հա­կա­ռակ աստ­վա­ծա­յին կա­տա­րե­լու­թյուն­նե­րը: Մար­դը, ով ա­պա­վի­նում է միայն սե­փա­կան ու­ժե­րին, սե­փա­կան ար­դա­րու­թյա­նը, չի թող­նում իր կյան­քից ներս գոր­ծե­լու աստ­վա­ծա­յին զո­րու­թյանն ու ար­դա­րու­թյա­նը: Որ­պես­զի աստ­վա­ծա­յին զո­րու­թյունն ու կա­տա­րե­լու­թյուն­նե­րը մար­դու մեջ գոր­ծեն, անհ­րա­ժեշտ է, որ երկ­րա­վոր ու­ժերն ու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը նվա­զեն: Քա­նի որ, երբ դրանք սկ­սում են պա­կա­սել մար­դու մեջ, ա­պա իս­կույն տեղ է բաց­վում աստ­վա­ծա­յին զո­րու­թյան և օգ­նու­թյան հա­մար:

Եվ այս­պես, Աստ­ծո զո­րու­թյու­նը մարդ­կա­յին տկա­րու­թյան ժա­մա­նակ է հայ­տն­վում: Ե­թե մենք դի­տար­կենք Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը, կտես­նենք բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ, ո­րոնք հաս­տա­տում են այս քրիս­տո­նեա­կան ճշ­մար­տու­թյու­նը: Օ­րի­նակ, Աստ­ծո ա­մե­նա­մեծ զո­րու­թյու­նը` Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նը և մարդ­կա­յին ցե­ղի փր­կա­գոր­ծու­թյու­նը, կա­տար­վեց մարդ­կա­յին ա­մե­նա­մեծ տկա­րու­թյան մի­ջո­ցով` Գող­գո­թա­յում, Խա­չի վրա: Ո­րով­հետև մարդ­կա­յին պատ­կե­րաց­մամբ Գող­գո­թան և Խա­չե­լու­թյու­նը տկա­րու­թյուն է, պար­տու­թյուն և ա­նար­գանք: Սա­կայն այդ ան­զո­րու­թյան և ա­նար­գան­քի մի­ջո­ցով հայ­տն­վեց Աստ­ծո ան­սահ­ման զո­րու­թյունն ու փառ­քը, ո­րը դար­ձավ հա­մայն աշ­խար­հի փր­կու­թյան պատ­ճառ` սա­տա­նա­յի ու­ժը ջախ­ջա­խող և մարդ­կանց դժոխ­քից և հա­վի­տե­նա­կան մա­հից ա­զա­տագ­րող:

Ինչ ճա­նա­պար­հով գնաց Քրիս­տոս, նույն ճա­նա­պար­հով գնա­ցին Նրա ա­շա­կերտ­նե­րը` ա­ռա­քյալ­նե­րը: Նրանք հիմ­նա­կա­նում աղ­քատ էին, ա­նուս և ան­տոհ­միկ: Մարդ­կա­յին դա­տո­ղու­թյամբ դա ուժ չէր, տկա­րու­թյուն էր: Ար­դյո՞ք կա­րող էին այս տաս­ներ­կու հա­սա­րակ, ոչ երևե­լի մար­դիկ` աղ­քատ արևե­լյան երկ­րից, հե­ղաշր­ջել հս­կա և փա­ռա­վոր հու­նա-հռո­մեա­կան աշ­խար­հը` հպարտ իր հարս­տու­թյամբ, իր ի­մաս­տու­թյամբ, իր հա­զա­րա­մյա մշա­կույ­թով ու ռազ­մա­կան զո­րու­թյամբ: Կորն­թա­ցի­նե­րին ուղղ­ված նա­մա­կի մեջ աս­վում է, որ ա­ռա­քյալ­նե­րը աշ­խար­հի հա­մար «ա­նար­գանք» էին, որ նրանք «հո­ղի նման բո­լո­րի կող­մից ոտ­նա­հար­ված» էին: ՈՒ­նե՞ին այս մար­դիկ հա­զա­րից մեկ հա­վա­նա­կա­նու­թյուն հաղ­թե­լու այս աշ­խար­հին: Ի­հար­կե ոչ մի նվա­զա­գույն հա­վա­նա­կա­նու­թյուն չու­նեին: Բայց և այն­պես, հաղ­թե­ցին ու հե­ղաշր­ջե­ցին այն` այդ հաղ­թա­նա­կով փո­խե­լով աշ­խար­հի պատ­մու­թյան ըն­թաց­քը: Ինչ­պե՞ս դա հա­ջող­վեց նրանց: Պա­տաս­խա­նը պարզ է` նրանք դա ա­րե­ցին ոչ թե սե­փա­կան ու­ժով, այլ Աստ­ծո ան­սահ­ման զո­րու­թյամբ, ո­րը գոր­ծում էր նրանց տկա­րու­թյան մեջ, նրանց ա­նար­գան­քի ու նվաս­տաց­ման պա­հին: Ե­թե մենք գնանք ա­ռաջ ու տես­նենք ով­քեր էին նրանք, որ շա­րու­նա­կե­ցին ա­ռա­քյալ­նե­րի գոր­ծե­րը, այ­սինքն` սուրբ մար­տի­րոս­ներն ու նա­հա­տակ­նե­րը, կտես­նենք որ և այս­տեղ Աստ­ծո զո­րու­թյու­նը կա­տար­վում էր մեծ փոր­ձու­թյուն­նե­րի և մարդ­կա­յին տկա­րու­թյան մեջ: Հռո­մեա­կան կայս­րու­թյան մեջ մար­դիկ, ով­քեր դա­վա­նում էին քրիս­տո­նեու­թյու­նը, հա­լած­վում էին, ա­նարգ­վում և ճա­նաչ­վում օ­րեն­քից դուրս: Պե­տու­թյու­նը ա­մեն մի­ջո­ցով ձգ­տում էր նրանց բնաջն­ջել երկ­րի ե­րե­սից: Նրանց հե­տապն­դում էին, բանտ էին նե­տում, դա­տում և մատ­նում էին տան­ջանք­նե­րի և մա­հա­պատ­ժի հանձ­նում դա­հիճ­նե­րին: Մարդ­կա­յին, երկ­րա­վոր տրա­մա­բա­նու­թյամբ այս մար­դիկ միշտ գտն­վում էին ա­նար­գան­քի, ան­պատ­վու­թյան և նվաս­տաց­ման մեջ: Բայց այս տկա­րու­թյան մե՛ջ էր գոր­ծում Աստ­ծո մեծ զո­րու­թյու­նը, դրա հա­մար էլ նրանք ևս մեծ հաղ­թա­նակ տա­րան` դառ­նա­լով Տիե­զե­րա­կան Ե­կե­ղե­ցու սերմ­նա­հա­տի­կը և հիմ­քը: Իսկ մարդ­կա­յին ու­ժե­րով հզոր և հա­րուստ Հռո­մեա­կան կայս­րու­թյու­նը, նրանց դեմ կռ­վե­լով, պար­տու­թյուն կրեց, ճա­նա­չեց նրանց ի­րա­վա­ցիու­թյու­նը և ինքն էլ դար­ձավ քրիս­տո­նեա­կան պե­տու­թյուն:

Ա­ռա­քյալ­նե­րի ու սուրբ մար­տի­րոս­նե­րի ճա­նա­պար­հով գնա­ցին Ե­կե­ղե­ցու մյուս սր­բե­րը: Աստ­ծո զո­րու­թյու­նը, ո­րը գոր­ծում էր նրանց մեջ, նույն­պես կա­տար­վում էր` խո­նար­հու­թյան, աշ­խա­տանք­նե­րի, մարդ­կա­յին գո­ռո­զու­թյան նվաս­տաց­ման, մարդ­կա­յին փառ­քից հրա­ժար­վե­լու մեջ: Շատ հա­ճախ սր­բե­րը հա­րատևում էին հի­վան­դու­թյուն­նե­րի, նե­ղու­թյուն­նե­րի, հա­լա­ծանք­նե­րի և մարդ­կան­ցից վի­րա­վո­րանք­նե­րի մեջ: Սա­կայն, այս­տեղ ու­շադ­րու­թյուն դարձ­նենք այն բա­նին, որ չնա­յած ար­տա­քին այս տկա­րու­թյա­նը, սր­բե­րի մեջ բնակ­վում էր Աստ­ծո ա­մե­նա­զոր ու­ժը, այն­պես, որ նրանք, ինչ­պես ա­սում է ա­ռա­քյա­լը. «... ո­րոնք հա­վա­տո՛վ պար­տու­թյան մատ­նե­ցին թա­գա­վո­րու­թյուն­ներ, ար­դա­րու­թյուն գոր­ծե­ցին, հա­սան խոստ­մա­նը, ա­ռյուծ­նե­րի ե­րախ­ներ փա­կե­ցին, հան­գց­րին կրա­կի զո­րու­թյու­նը, փրկ­վե­ցին սրի բե­րա­նից, զո­րա­ցան տկա­րու­թյու­նից հե­տո, կտ­րիճ­ներ ե­ղան պա­տե­րազ­մում, հաղ­թե­ցին օ­տար բա­նակ­նե­րի, կա­նայք հա­րու­թյան մի­ջո­ցով ստա­ցան ի­րենց մե­ռել­նե­րին»,- մի խոս­քով, այս մար­դիկ կա­տա­րե­ցին մեծ գոր­ծեր, սխ­րանք­ներ, մեծ նշան­ներ ու հրաշք­ներ:

Եվս, ե­թե նա­յենք քրիս­տո­նյա պե­տու­թյուն­նե­րին, կտես­նենք նույն ի­րա­կա­նու­թյու­նը` նրանք գրե­թե բո­լո­րը հա­սա­րակ և պարզ էին երևում աշ­խար­հի հա­րուստ, մեծ և հզոր պե­տու­թյուն­նե­րի հա­մե­մատ: Հա­ճախ Աստ­ված նրանց հանձ­նում էր օ­տար­նե­րի և այ­լակ­րոն ու այ­լա­դա­վան ազ­գե­րի լծին, հա­ճախ նրանք ա­վեր­վում ու նվաճ­վում էին հզոր­նե­րի ձեռ­քից: Ին­չո՞ւ էր Աստ­ված այդ­պես վար­վում: Նա թույլ էր տա­լիս դա, ո­րով­հետև Նրա զո­րու­թյու­նը ի հայտ էր գա­լիս մարդ­կա­յին տկա­րու­թյան մեջ: Այն­տեղ, որ­տեղ երկ­րա­վոր ճո­խու­թյուն ու հարս­տու­թյուն կա, Աստ­ված Իր զո­րու­թյու­նը չի հայտ­նում:

Փրկ­չի խոս­քե­րով, քրիս­տո­նյա­նե­րը նման են մա­նա­նե­խի հա­տի­կին, ո­րը բո­լոր սեր­մե­րից փոքրն է, սա­կայն, երբ մե­ծա­նում է, գե­րա­զան­ցում է մնա­ցած­նե­րին և դառ­նում մեծ ծառ, ո­րի վրա թռ­չուն­նե­րը կա­րող են հան­գս­տա­նալ:
Ան­շուշտ, տկա­րու­թյան մա­սին այս բո­լոր ա­սած­նե­րը պետք է ճիշտ հաս­կա­նալ: Ո­րով­հետև, ո­րոշ ան­ձինք հակ­ված են մեկ­նա­բա­նե­լու այն ի­րենց օգ­տին և սե­փա­կան սխալ­նե­րը, մեղ­քերն ու ծու­լու­թյու­նը տկա­րու­թյուն հա­մա­րելու: Ինչ-որ մե­կը, ա­սենք, իր ծու­լու­թյան և ան­հո­գու­թյան պատ­ճա­ռով բաց է թող­նում ա­ռա­վո­տյան և ե­րե­կո­յան ա­ղոթք­նե­րը և, ցան­կա­նա­լով ար­դա­րաց­նել ի­րեն, ա­սում է. «Ո­չինչ, Աստ­ծո զո­րու­թյու­նը տկա­րու­թյան մեջ է կա­տար­վում»: Պե՞տք է ար­դյոք այս­տեղ բա­ցատ­րել, որ տկա­րու­թյու­նը, ո­րի մա­սին նշ­վում է, ոչ մի ընդ­հան­րու­թյուն չու­նի ծու­լու­թյան և ան­հո­գու­թյան հետ: Ա­յո՛, Աստ­ծո զո­րու­թյու­նը կա­տար­վում է տկա­րու­թյան մեջ, սա­կայն մեր ներդ­րած ջան­քե­րի, նվի­րու­մի և ու­ժե­րի լար­ման պայ­մա­նով: Բա­վա­րար չէ միայն լի­նել պար­զա­պես աղ­քատ, կամ ա­նուս, կամ հի­վանդ, որ­պես­զի Աստ­ծո զո­րու­թյու­նը գա դե­պի մեզ և գոր­ծի մեր մեջ: Որ­պես­զի այն գա, ան­պայ­ման պա­հանջ­վում է մեզ­նից տկա­րու­թյան մեջ պայ­քա­րել և ուժ ներդ­նել` հետևե­լու քրիս­տո­նեա­կան կյան­քի ի­դեալ­նե­րին:

Այս­պի­սով, սի­րե­լի՛ եղ­բայր­ներ և քույ­րեր, չվա­խե­նանք տկա­րու­թյուն­նե­րից և փոր­ձու­թյուն­նե­րից և չտրտն­ջանք դրա հա­մար: Քան­զի մեր տկա­րու­թյուն­նե­րը, այ­սինքն աղ­քա­տու­թյուն, հի­վան­դու­թյուն, վիշտ և դրանց նման բա­նե­րը, իս­կա­կան քրիս­տո­նյա­նե­րի հա­մար հան­դի­սա­նում են Աստ­ծո փր­կա­րար զո­րու­թյան աղ­բյուր: Այն­պես որ մենք պի­տի ձգ­տենք տա­նել մեր կյան­քի տկա­րու­թյուն­ներն ու վշ­տե­րը սի­րա­հո­ժար, հա­վա­տով ու համ­բե­րու­թյամբ: Այն­ժամ և մենք ա­ռա­քյա­լի պես կլի­նենք ու­ժեղ, այն­ժամ և մեր մեջ կգոր­ծեն ան­սահ­ման Աստ­վա­ծա­յին զո­րու­թյուն­նե­րը: Ա­մեն:

Թարգ­մա­նու­թյու­նը՝ ռու­սե­րե­նից
Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ

Աղբյուր՝ Irates.am