Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Յուրի Երզնկյան․ Կենսագրություն

Յուրի Արամայիսի Երզնկյան (հունվարի 26, 1922, Թբիլիսի, Վրաստան - դեկտեմբերի 19, 1996, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)։ Ղեկավարել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի արվեստանոցը, պրոֆեսոր (1982)։

Կենսագրություն

Ծնվել է Թբիլիսիում։ 1934-1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ 1940-1941 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ 1946-1947 թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։ 1948-1949 թվականներին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ» (1972 թվական, որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա «Դավիթ և Խանդութ», «Անտունի», «Հավերժական կուռք» բալետների պարային սյուիտները), Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» (1975) և «Սգավոր ձյունը» (1978 թվականին ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները: 1979 թվականին «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ:

Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում:

Մրցանակներ և պարգևներ

ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979)

Յուրի Երզնկյանի հուշատախտակը Երևանի Թումանյան փողոցում

Ֆիլմագրություն

Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952)
Անասնաբույծների նվաճումները (1952)
Հասցեատիրոջ որոնումները (1955)
Հովազաձորի գերիները (1956)
Առաջին սիրո երգը (1958)
Իմ ընկերոջ մասին (1958)
Մեր թաղի ձայները (1960)
Փառքի օղակներ (1962)
Դժվար անցում (1964)
Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ (1964)
Ապրում էր մի մարդ (1968)
Երգում է Ռոզի Արմենը (1968)
Կամուրջներ մոռացության վրայով (1969)
Խաթաբալա (1971)
Անլռելի գույներ (1973)
Երկուսից մինչև ութը (1972)
Այս կանաչ-կարմիր աշխարհը (1975)
Դմիտրի Նալբանդյան. նկարիչ, քաղաքացի (1977)
Սգավոր ձյունը (1978)
Գոտեմարտ (1982)
Ու՞ր ես գնում, զինվոր (1985)
Հրաժեշտի հինգ նամակ (1987)

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի