Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Սուրբ Աջ վանք

Սուրբ Ստեփանոս, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասից 3-4 կմ հս-արմ, անտառի մեջ։ Հայտնի է նաև Սուրբ Աջ վանք անվամբ։

Պատմություն

Պատմվում է, որ ուխտավորներից մի կին ամեն կիրակի գնում էր վանքի ավերակների մոտ և աղոթում։ Մի անգամ երբ կինը, որն արդեն հղի էր, հերթական անգամ գնում էր աղոթելու, տապից ուշագնաց է լինում։ Աստված տեսնելով այդ իր աջ ձեռք համարվող Գաբրիել Հրեշտակապետին հրամայում է, որ նա իջնի երկնքից և օգնի հղի կնոջ։ Գաբրիել հրեշտակապետը կատարում է Աստծո խոսքը և իջնում է վանք։ Նա իր աջ ձեռքը դնում է գետնին և այնտեղ աճում է մի հաստաբուն ծառ, որի ճյուղերը տարածվում են չորս կողմով ու իր ստվերի մեջ է առնում ամբողջ վանքը։ Այստեղից էլ առաջացել է վանքի Սուրբ Աջ անվանումը։ Ցավոք վանքի վերանորգմանը խանգարելու պատճառով ծառը հատվել է։

Ճարտարապետություն

Եկեղեցի

Վանական համալիրից պահպանվել է եկեղեցին կիսավեր վիճակում։ Այժմ եկեղեցին գտնվում է վերականգման փուլում։ Ցավոք վանքի պատերի բեկորների մեծ մասը չեն պահպանվել, այդ պատճառով էլ շինարարները օգտագործում են նոր քարեր։ Այն կառուցված է եղել սրբատաշ քարերով։ Միանավ սրահ է եղել։ Ներսից ունի երկու աղոթատուն, որոնց մուտքի ճակատին քանդակված են հրաշագեղ խաչաքանդակներ։ Առանձնահատուկ է այն փաստը, որ եկեղեցում բացակայում է խորանը։ Բացի աղոթատների մուտքի ճակատին քանդակված խաչաքանդակներից, եկեղեցու ներսում ևս առկա են մի քանի խաչաքանդակներ, որոնցից մեկը նման է հրեական խաչի։ Ճարտարապետական գլուխգործոց է եկեղեցու դուռը, որը իրենից ներկայացնում գալարներով զարդաքանդակված սյուներ։

Խաչքար

Վանքի համալիրի տարածքում գտնվում է մեկ խաչքար, որը հենած է վանքի պատին։