Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Վարդան Աճեմյան

Անվանի թատերական գործիչ, ռեժիսր, ԽՍՀՄ ժող. արտիստ Վարդան Աճեմյանի ավանդը մեծ է հայ թատրոնի պատմության մեջ: Աճեմյանը կրթություն է ստանում Ռուսաստանում` Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի մոտ, սակայն վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի դրամատիկ թատրոնի հիմնադիրներից մեկը...

Այստեղ էլ բեմադրում է իր առաջին ներկայացումները` իրեն բնորոշ նուրբ ու ընդգծված ձեռագրով:

«Հատակում», «Մեծապատիվ մուրացկաններ», «Արա Գեղեցիկ», «Տասներկու գիշեր» և այլն:

Սունդուկյանի անվան թատորնի բեմում գեղարվեստական ու հոգեբանական վառ բացայատումներով աչքի ընկան «Պաղտասար աղբարն» ու «Իմ սիրտը լեռներում է»:

Կադրից դուրս իրենց հիշողություններ են կիսում են մեծ վարպետի աշակերտները՝ Ռուբեն Գևորգյանց՝ ՀՀ ժող. արտիստ, կինոռեժիսոր, Նիկոլայ Ծատուրյան՝ ՀՀ ժող. արտիստ, բեմադրիչ, Ժան Նշանյան՝ դերասան, Վարդան Աճեմյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Լևոն Մութաֆյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ։

Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության