Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Մա՛րդ, Աստ­ծուն քո ար­շի­նով մի՛ չա­փիր

Ո­րով­հետև մեր Տեր Աստ­վա­ծը աստ­ված­նե­րի Աստ­ված է, տե­րե­րի Տեր, մեծ, հզոր ու ա­հա­վոր Աստ­ված, որ ո՛չ մե­կին ա­չա­ռու­թյուն չի՛ ա­նում ու կա­շառք չի՛ առ­նում (Բ Օր. 10;17)։

Վա՜յ ձեր այդ հզոր­նե­րին, ո­րոնք գի­նի են ըմ­պում, և ձեր իշ­խան­նե­րին, ո­րոնք խառն­ված թունդ օ­ղի են խմում, ո­րոնք կա­շառ­քի հա­մար ար­դա­րաց­նում են ամ­բարշ­տին և ար­դա­րի ի­րա­վունքն են գո­ղա­նում:
Դրա հա­մար էլ, ինչ­պես ե­ղեգն է վառ­վում կրա­կի կայ­ծե­րից, այն­պես էլ նրանք են այր­վե­լու բոր­բոք­ված բո­ցից, նրանց ար­մա­տը դառ­նա­լու է մղե­ղի նման, նրանց ծա­ղի­կը փո­շու պես վեր է ել­նե­լու, ո­րով­հետև նրանք մեր­ժե­ցին Զո­րու­թյուն­նե­րի Տի­րոջ օ­րեն­քը, ա­ռա­վել ևս ա­նար­գե­ցին Իս­րա­յե­լի սր­բի խոս­քը (Ես. 5;22-23 ):

Ե­թե մենք նա­խա­ձեռ­նել ենք խո­սել կա­շառ­քի «լավ» և վատ կող­մե­րի մա­սին, մենք հաս­տատ չենք փայ­փա­յում այն հույ­սը, թե պի­տի սար­սա­փեց­նենք բո­լոր կա­շա­ռա­տու­նե­րին ու կա­շա­ռա­կեր­նե­րին, և նրանք այ­սու­հետ պի­տի հետ կանգ­նեն ի­րենց խո­տոր ըն­թաց­քից և ապ­րեն ազ­նիվ կյան­քով, մենք պարզ մի նպա­տակ ենք հե­տապն­դում. կա­շա­ռա­կեր­նե­րին ու «ի­րենց բե­րա­նից կտ­րող» կա­շառք տվող­նե­րին ծա­նո­թաց­նել կամ մեկ ան­գամ ևս հի­շեց­նել Ա­մե­նա­կա­րող Աստ­ծո խոս­քը այս հո­գե­կոր­ծան երևույ­թի մա­սին:

ա. Կա­շառք չվերց­նես, ո­րով­հետև կա­շառ­քը կու­րաց­նում է ան­գամ պայ­ծա­ռա­տես­նե­րի աչ­քե­րը և ա­վե­րում ար­դար գոր­ծե­րը (Ելք 23;8,):
բ. Քո Տեր Աստ­ծո` քեզ տված բո­լոր քա­ղաք­նե­րում ըստ ցե­ղե­րի դա­տա­վոր­ներ և օ­րենս­գետ­ներ կկար­գես, որ­պես­զի ժո­ղովր­դին դա­տեն ար­դար դա­տաս­տա­նով, ա­չա­ռու­թյուն չա­նեն ու կա­շառք չվերց­նեն, ո­րով­հետև կա­շառ­քը կու­րաց­նում է ի­մաս­տուն մարդ­կանց աչ­քե­րը, խե­ղա­թյու­րում ար­դար մարդ­կանց խոս­քե­րը: Ար­դար դատ կա­նեք, որ­պես­զի ապ­րեք, մտ­նեք ու ժա­ռան­գեք այն եր­կի­րը, որ Տեր Աստ­վա­ծը տա­լու է ձեզ (Օր. 16; 18-20):
գ. «Ա­նի­ծյալ լի­նի այն մար­դը, ո­րը կա­շառք կվերց­նի ան­մեղ մարդ սպա­նե­լու հա­մար»: Եվ ամ­բողջ ժո­ղո­վուր­դը թող ա­սի. «Այդ­պես թող լի­նի» (Օր. 27; 25):
դ. Նրա ա­ռաջ­նորդ­նե­րը կա­շառք­նե­րով էին դա­տում, նրա քա­հա­նա­նե­րը վար­ձով էին պա­տաս­խան տա­լիս (Մի­քիա 3;11, 7;3 ):
ե. Կա­շառ­քի հա­մար գիր­կը բա­ցո­ղը հա­ջո­ղու­թյուն չի գտ­նի իր ճամ­փին, ամ­բա­րիշ­տը խո­տոր­վում է ար­դա­րու­թյան ճա­նա­պարհ­նե­րից (Առ. 17;23):
զ. Կա­շա­ռա­կե­րը սպա­նում է իր հո­գին, բայց կա­շառք ա­տո­ղը պի­տի ապ­րի (Առ. 15;27):
է. Կա­շառք տվո­ղը հաղ­թու­թյուն և պա­տիվ է ձեռք բե­րում, բայց կա­շառ­քը սպա­նում է առ­նող­նե­րի հո­գին (Առ. 22;9):
ը. Բարձ­րյա­լին տուր ըստ նրա տված­նե­րի և լիա­ռատ աչ­քով տուր քո ձեռ­քի բա­րիք­նե­րից, քան­զի Տե­րը հա­տու­ցող է և յոթ­նա­պա­տիկ կհա­տու­ցի քեզ: Մի տուր կա­շառ­քի նման, քան­զի այն ըն­դու­նե­լի չի լի­նի (Սի­րաք. 32;12-14):

Այս ա­մե­նից պարզ է դառ­նում, որ կա­շառ­քը վնա­սում է առ­հա­սա­րակ բո­լո­րին, թե՛ տվո­ղին, թե՛ վերց­նո­ղին, թե՛ եր­րորդ կող­մին:

1. Կա­շառ­քը կու­րաց­նում է ան­գամ ի­մաս­տուն­նե­րի մտ­քի աչ­քը:
2. Կա­շառ­քը ա­վե­րում է ար­դար գոր­ծե­րը:
3. Կա­շառ­քը խե­ղա­թյու­րում է ար­դար մարդ­կանց խոս­քե­րը:
4. Կա­շառ­քը մար­դուն դարձ­նում է մար­դաս­պան:
5. Կա­շառ­քը մար­դուն դարձ­նում է ա­նեծ­քի բա­ժին:
6. Կա­շառ­քը վա­րա­կում է և՛ մար­մի­նը, և՛ հո­գին:
7. Կա­շառ­քը թվա­ցյալ հա­ջո­ղու­թուն է ա­պա­հո­վում:
8. Կա­շառ­քը ինք­նաս­պա­նու­թյուն է:
9. Մա՛րդ, Աստ­ծուն քո ար­շի­նով մի՛ չա­փիր. Նա կա­շա­ռա­կեր չէ՛, խեղճ ու խղ­ճուկ, խղ­ճա­լի մա՛րդ ա­րա­րած: Նրանն է եր­կիրն` իր ամ­բող­ջու­թյամբ: «Ե­թե քաղց զգամ, քեզ բան չեմ ա­սի, քան­զի իմն է աշ­խարհն իր ամ­բող­ջու­թյամբ: Աստ­ծուն օրհ­նու­թյան պա­տա­րագ մա­տու­ցի՛ր և Բարձ­րյա­լի առջև ուխտդ կա­տա­րի՛ր: Քո նե­ղու­թյան օ­րը կան­չիր ինձ. ես կփր­կեմ քեզ, ու դու կփա­ռա­բա­նես ինձ»: Աստ­ված ոչ միայն որևէ բան չի պա­հան­ջում մար­դուց, այլև պատ­րաս­տա­կամ է տա­լու նրան ա­մեն բան, բարձր թո­շակ, ան­գամ բարձր պաշ­տոն, ե­թե մար­դը ու­նի ազ­նիվ նպա­տակ­ներ, բայց ա­րի ու տես, որ մար­դը ա­մենևին էլ ազ­նիվ նպա­տակ­ներ չու­նի, այդ պարզ պատ­ճա­ռով էլ մտա­դիր չէ դի­մե­լու Աստ­ծուն որևէ բան ստա­նա­լու խնդ­րան­քով, ո­րով­հետև ին­քը ո՛չ Աստ­ծո փառ­քի հա­մար է ան­հան­գս­տա­նում, ո՛չ իր նմա­նի կա­րիք­նե­րի, այլ իր հա­սա­րա­կա­կան դիր­քի, պաշ­տո­նի, ա­թո­ռի կամ թիկ­նա­թո­ռի, բազ­մո­ցի կամ բազ­կա­թո­ռի հա­մար:

Շար­քա­յին մար­դիկ, ով­քեր չու­նեն ա­թոռ և դրա է­վո­լյու­ցիա­յի հե­ռան­կար, սո­վո­րա­բար պատ­կա­նում են կա­շա­ռա­տու­նե­րի դա­սին, սա­կայն ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, ո­րո­շա­կի պար­բե­րա­կա­նու­թյամբ, եր­բեմն էլ` ար­տա­հերթ, վե­րած­վում են կա­շա­ռա­կեր­նե­րի, սա­կայն նրանց` ա­վան­դա­կան կա­շա­ռա­կեր­նե­րի, վար­կա­կեր­նե­րի, գրան­տա­կեր­նե­րի կող­մից հրամց­վում են, պատ­վաստ­վում են փոք­րիկ չա­փա­բա­ժին­ներ` նրանց մեջ կա­շա­ռա­կե­րու­թյու­նը հիմ­նո­վին ար­մա­տա­վո­րե­լու հե­ռագ­նա նպա­տակ­նե­րով: Կարևորն այն է, որ նրանք հա­մոզ­վեն մի պարզ ճշ­մար­տու­թյան մեջ. փո­ղը կա­րող է ձեռք բեր­վել ո՛չ միայն սե­փա­կան ջան­քով և բու­րել ո՛չ միայն սե­փա­կան քր­տին­քով: Եվ ընդ­հան­րա­պես, փո­ղը շատ ա­վե­լի հա­ճե­լի հոտ ու­նի, երբ այն լվա­նում են և պա­հում են ա­պա­հով, ստե­րիլ պայ­ման­նե­րում:
Հայ մար­դը սո­վոր է մինչև ընտ­րու­թյուն­ներ լի­նե­լու կա­շա­ռա­տու, հե­տո` կա­շա­ռա­կեր` փոր­ձե­լով հետ ստա­նալ իր տվա­ծի չն­չին մա­սը:

«Օվ­սան­նա՜» ,- բա­ցա­կան­չում էր ժո­ղո­վուր­դը` դի­մա­վո­րե­լով իր Թա­գա­վո­րին: «Խա՜­չը հա­նիր»,- ժա­մեր անց բա­ցա­կան­չում էր նույն ժո­ղո­վուր­դը` վե­րած­ված ամ­բո­խի, որ «օ­րենք չգի­տի և նզո­վյալ է»: Ինչ էր փոխ­վել այդ մի քա­նի ժա­մում. զն­գա­ցել էր ար­ծա­թը, համ­բույ­րը դա­վա­ճա­նել էր, գոր­ծի էր ան­ցել բո­լոր ժա­մա­նակ­նե­րի միակ հան­րա­մատ­չե­լի օ­րեն­քը` փո­ղի և առևտրի օ­րեն­քը, շատ վտան­գա­վոր ու ան­դառ­նա­լի առևտրի, երբ հո­գին է վա­ճառ­վում, ա­պա­գան ու հույ­սը: Բայց տե­ղի ու­նե­ցավ նաև ա­ռա­վել վատ­թար բան. վա­ճառ­վեց Աստ­ծո Սե­րը և Նվի­րու­մը, ար­ծա­թա­սի­րու­թյու­նը մար­դուց ար­տած­ծեց ողջ մարդ­կա­յի­նը և դարձ­րեց նրան Տի­րա­մատ­նիչ և Աստ­վա­ծաս­պան, փո­ղը Բա­րաբ­բա­յին նա­խընտ­րեց Հի­սու­սից, ժա­մա­նա­կա­վո­րը` հա­վի­տե­նա­կա­նից, փա­կու­ղին` ճա­նա­պար­հից, մա­հը` կյան­քից:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am