Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

«Երբ աչքերս բացեցի տեսա, որ հայ եմ՝ անբուժելի հայ»․ Հովհաննես Քաջազունի

ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական հասարակական գործիչ

Ծնվել է 1868թ՝. փետրվարի 1-ին Ջավախքի Ախալցխա քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական դպրոցում, ապա 1887-1893թթ. սովորել և ավարտել է Սանկ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 1895-1907թթ. աշխատել է Բսյքվում, Բաթումում, Թիֆլիսում, եռանդուն մասնակցություն ունեցել ՀՅԴ կուսակցության գործունեությանը, որի հանձնարարությամբ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ ձերբակալվել է: Մինչև 1914թ. որպես վտարանդի ապրել է Փարիզում, Բելգիայում, Կ.Պոլսում, Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հ.Քամազնունին ապրել է Ռուսաստանում, եղել Կովկասի քաղաքների միության Հայկական խորհրդի անդամ, Հավլաբարի շրջանից ընտրվել Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու, խատել Բաքվի նավթարդյունաբերողներին հազվագյուտ ապրանքներ բաշխողի պաշտոնում:

1917-1918թթ. Հ.Քաջազնունին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի և Անդրկովկասյան սեյմի անդամ, մասնակցել Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, Գեգեչկորիի կառավարության կազմում զբաղեցրել հասարակական խնամակալության նախարարի, իսկ Չխենկելիի կաբինետում անպորտֆել նախարարի պաշտոն: 1918թ. մայիսի 28-ին Հայոց ագգային խորհուրդը Քամազնունուն ընտրել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ: ՀՀ առաջին կառավարությունը նա գլխավորել է մինչև 1919թ. սկիզբը: Այնուհետև մեկնել է Եվրոպա և ԱՄՆ Հայաստանի համար դաշնակից պետություններից օգնություն խնդրելու, մասնակցել է 1919-1920թթ. Փարիզի հաշտության կոնֆերանսին: 1920թ. սեպտեմբերին վերադարձել է Երևան, ընտրվել ՀՀ պառլամենտի նախագահի տեղակալ: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է և 1921թ. փետրվարյան ապստամբության ժամանակ ազատվել բանտից:

1921-1924թթ. գտնվել է վտարանդիության մեջ (Թեհրան, Բոմբեյ, Կահիրե, Կոստանդնուպոլիս, Բ՚ուխարեստ): 1923թ. օգոստոսին դուրս է եկել ՀՅԴ կուսակցությունից, 1924-ին դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը հայրենիք վերադառնալու խնդրանքով: 1925թ. ընտրվել է ՀԽՍՀ պետպլանին կից տեխնիկական խորհրդի անդամ, մինչև 1927թ. հայբամբակկոմում աշխատել բաժնի վարիչ, պետպլանի տնտեսական խորհրդի շինտեխնիկական կոմիտեի նախագահի տեղակա լ, 1932-ին՝ ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի գիտատեխնիկական խորհրդի գիտնական քարտուղար:

Այդ տարիներին Հ.Քաջազնունու նախագծերով Երևանում և Սարդարապատում կառուցվել են գործարաններ, մի շարք բնակելի տներ, հյուրանոցներ և այլ հասարակական շինություններ:

1926-1930թթ. Հ.Քաջազնունին ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է «Շինարարական արվեստե» և «Ճարտարապետական նախագծում» առարկաները: 1930թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Որպես համահեղինակ Հր.Աճառյանի, Հ.Զարգարյանի, Դ.Հակոբջանյանի հետ մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն տեխնիկական բառարանի կազմման աշխատանքներին:

1937թ. հուլիսի 29-ին Հ.Քաջազնունին ձերբակալվել և 1938թ. հունվարի 10-ին գնդակահարվել է: Արդարացվել է 1955թ.:

Փաստագրական ֆիլմ
Հեղինակ՝ Արթուր Մկրտչյան
Երկիր Մեդիա 2018