Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Լևոն Կոջոյան. Կենսագրություն

Գեղանկարիչ

24 սեպտեմբեր, 1924 - 11 մարտ, 2015

Ծնվել է ՌԴ Կիսլովոդսկ քաղաքում: Աշակերտել է Հակոբ Կոջոյանին: 1947թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարոնում: Ստեղծագործել է հիմնականում բնանկարի և թեմատիկ պատկերի բնագավառում` «Գարուն» (1958թ.), «Արայի լեռը» (1961թ.), «Աշտարակցի ծերունիները» (1980թ.), «Կեսօր, խոտհունձ» (1986թ.), «Հեծյալը» (2003թ.) և այլն: Ուշագրավ է նկարչի գարնանային բնանկարների շարքը` «Ծաղկած ծիրանենին» (2000թ.), «Փոթորկից հետո» (2001թ.) և այլն: Գործերը հագեցած են կենսական մեծ լավատեսությամբ: 1986թ. Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

Աղբյուր՝ Avproduction.am

Տեսանյութը՝ «Ա1+» հեռուստաընկերության