Այսպէս է ասում Տէրը. Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրա եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: ԱՌԱԿՆԵՐ 3:4,5

Հոռեկա վանք

Գլխո կամ Հոռեկա վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 4կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարալանջին: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, ընդարձակ գերեզմանոցից, հյուրատնից և այլ ավերակված շինություններից:

Եկեղեցին և գավիթը ճարտարապետական պարզ ու անպաճույճ լուծում ունեն: Պատերը շարված են կոպտատաշ կրաքարերով, իսկ մուտքերի, լուսամուտների երեսակալները մաքուր տաշած քարից են: Եկեղեցին միանավ կառուցվածք է, որի երկթեք թաղակապ ծածկը հենվում է պատերի վրա: Ուղղանկյուն աղոթասրահն ունի շատ հին ու անսովոր ձև:

Ըստ մուտքրի կիսակամար ճակատակաքարի վրայի արձանագրության, եկեղեցին կառուցել է Հովհաննեսը 1279թ.: Նույն Հովհաննեսը կառուցել է նաև գավիթը (1284թ.), որը հատակագծում ունի գրեթե քառակուսի հորինվածք:

Եկեղեցու և գավթի պատերի մեջ՝ ներքուստ և արտաքուստ ագուցված են բազմաթիվ խաչքարեր: Գավթում ամփոփված են վանքի եպիսկոպոսների, վարդապետների, սարկավագների մարմինները:

Զանգակատունը կառուցվել է XVIIդ.: Այն փոքրիկ շինություն է՝ կցված գավթին՝ արևմուտքից:

Վանքի տարածքում ընդարձակ գերեզմանոցն է, որի ի սկզբանե եղել է Գյոիլիստանի մելիքների տոհմական տապանատունը: Դրանցից հնագույնը Գյուլիստանի Մելիք Բեգլարյան տոհմի հիմնադիր Մելիք Աբովի տապանաքարն է՝ 1632 թվագրությամբ: Իսկ վանքի հյուսիս-արևելյան կողմում հյուրատունն է՝ թաղակապ երկու կցակառույց շինություններով:

Վանական համալիրից հյուսիս, մոտ 100-150 մ հեռավորության վրա տարածվում է Արցախի պալատական ճարտարապետության թերևս ամենալավ պահպանված հուշարձանը՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը՝ մի շարք ուշագրավ կցակարույց, թաղակապ և բրգավոր շինություններով, որոնք իրականացվել են XVIIIդ. երկրորդ քառորդի սկզբին. «Յիշատակէ Օհան բարոն, տերէն Մելիք Թամրազ ՌՃՀԶ(1727թ.)»:

Աղբյուր՝ Ղարաբաղի հրաշալիքները ֆեյսբուքյան էջ